EN
>

ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ (COVID 19-Ի) ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ

Հուլիսի 2-ին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Սեքս-աշխատողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ցանցի (SWAN) աջակցությամբ իրականացրեց սեքս-աշխատողների խնդիրներին վերաբերող թվով 1-ին վեբինարը:

Վեբինարը վարում էր «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։

Վեբինարի ընթացքում քննարկված թեմաները առավելագույնս արդիականացված և համապատասխանեցված էին սեքս-աշխատողների կարիքներին և հետաքրքրության շրջանակներին։ Քննարկումը նվիրված էր այնպիսի թեմաներին, ինչպիսիք են COVID-19-ի ազդեցությունը սեքս-աշխատողների վրա, սեքս-աշխատողների շրջանում առողջության և առողջապահության հասանելիության սոցիալ-կառուցվածքային որոշիչները, այն հիմնական գործողությունները, որոնք պետությունը և շահագրգիռ այլ անձինք կարող են ձեռնարկել առողջապահության հասանելիության ապահովման համար:

Քննարկումը բուռն էր, քանի որ սեքս-աշխատողներից շատերը ներկա պահին չեն աշխատում և զուրկ են պետական աջակցությունից, որը հնարավորություն կտար սնունդ և հիգիենայի պարագաներ ձեռք բերել, ինչն էլ իր հերթին մի շարք առողջական լուրջ խնդիրների պատճառ է դառնում։ Եվ քանի որ շատ սեքս աշխատողներ, ապրելով մարզերում, խնդիրներ են ունենում ինչպես բուժհաստատությունների հասանելիության հետ կապված, այնպես էլ բուժանձնակազմի խտրական վերաբերմունքին բախվելով, նրանց համար առավել հետաքրքրական էր այն հիմնական քայլերը, որոնք նրանք կարող են ձեռնարկել առողջապահական համակարգի բարեփոխման համար:

Այնուհետև, սեքս աշխատողներին հարց ու պատասխանի հնարավորություն տրվեց, որի ընթացքում նրանք հղեցին իրենց հուզող հարցերը՝ համապարփակ պատասխաններ ստանալով:

Վեբինարի ավարտին մասնակիցները շնորհակալ եղան այս հույժ կարևոր թեմայի քննարկման համար և պատրաստակամություն հայտնեցին հետագայում կազմակերպվելիք վեբինարներին մասնակցելու և ձեռք բերած գիտելիքները համայնքում տարածելու հարցում։

#AddressingSexWorkersNeeds, #SWANRSCooperation

 Հունիսի 9, 2020 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին