EN
>

Վրեժ Վարժապետյանը մասնակցեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած «ստեղծարար շահերի պաշտպանություն» դասընթացին

Սույն թվականի Մարտի 13 – 16ը «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության աշխատակից Վրեժ Վարժապետյանը մասնակցեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցած «ստեղծարար շահերի պաշտպանություն» դասընթացին, որը կազմակերպվել էր Centrul de Resurse pentru participare publică – CeRe կազմակերպության կողմից: Նպատակն էր՝ միասին ուսումնասիրել արվեստը, դրա կիրառումը շահերի պաշտպանության և ակտիվիզմի մեջ, տիրապետել տարբեր ստեղծարար գործիքներին և դրանք ճիշտ կիրառել շահերի պաշտպանության ծրագրերում:
Դասընթացին մասնակցում էին ներկայացուցիչներ Վրաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Բուլղարիայից, Ռումինիայից և Հայաստանից:
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր շնորհակալությունն է հայտնում Centrul de Resurse pentru participare publică – CeRe կազմակերպությանը համագործակցության համար, որը կրելու է մշտական և շարունակական բնույթ:

Մարտի 21, 2019 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին