EN
>

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, ընդլայնելով իր աշխատանքների ծավալը հանուն ԼԳԲՏԻՔ անձանց կյանքի որակի բարելավմանը և բարձրացմանը,  առաջին անգամ իրականացնում է տարածաշրջանային ծրագիր՝ Վրաստանում գործող «Թբիլիսի փրայդ» ՀԿ-ի և Ուկրաինայում գործող «Լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերների առողջություն և պաշտպանություն» ՀԿ-ի հետ համատեղ: Ծրագիրն իրականացվում է Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Ծրագրի նպատակն է բարձրացնել ԼԳԲՏԻՔ անձանց կարողությունների մակարդակը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, ջատագովության և առաջնորդության հմտությունների վերաբերյալ` ատելության խոսքի, ատելության հիմքով բռնությունների և խտրականության դեպքերի նվազեցման համար, քարոզչական մեխանիզմներով ապահովել համայնքի անվտանգությունն և բարեկեցությունը և խթանել ԼԳԲՏԻՔ շարժման ամրապնդմանը` տարածաշրջանում ժողովրդավարական արժեքների հաստատման համար:

Ծրագրի ընթացքում երեք երկրներում (Հայաստան, Վրաստան, Ուկրաինա) իրականցվելու են սեմինարների շարք և աշխատաժողովներ ԼԳԲՏԻՔ անձանց և ՀԿ ներկայացուցիչների հետ, հրապարակվելու են սոցիալական հոլովակներ և պատրաստվելու է նոր ձեռնարկ ԼԳԲՏԻՔ անձանց ակտիվիզմի վերաբերյալ։ Իրավունքի Կողմ Իրավապաշտպան ՀԿ-ն, լինելով առաջին Տրանս կազմակերպությունը ՀՀ-ում և Կովկասում, կարևորում է միջազգային համագործակցությունը և անելու է ամեն ինչ, որպեսզի Տրանսգենդեր ԼԳԲՏԻՔ անձինք ապրեն ներդաշնակ և ապահով կյանքով։

Հունվարի 19.2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին