EN
>

Տեղի ունեցավ «Պայքարենք ատելության խոսքի դեմ միասին» թեմայով հանդիպում-քննարկումը

Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն ս.թ. ապրիլին կազմակերպել էր «Պայքարենք ատելության խոսքի դեմ միասին» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերից և Երևանից (ուսանող) լրագրողներ, գրողներ, բլոգերներ և ակտիվիստներ։

Հանդիպում-քննարկման նպատակն էր բարձրացնել մասնակիցների իրազեկվածության մակարդակը գենդերային ինքնության, սեռական կողմնորոշվածության և ԼԳԲ անձանց վրա հակագենդերային հռետորաբանության ազդեցության վերաբերյալ և համատեղ աշխատանքի միջոցով հանրային տիրույթում նվազեցնել ատելության խոսքը, հակագենդերային հռետորաբանությունը և ԼԳԲՏԻ համայնքի անդամների վերաբերյալ կեղծ լուրերի տարածումը:

Հանդիպման ընթացքում խոսվեցին հետևյալ թեմաների մասին.

  • ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ատելության խոսքը հանրային տիրույթում և դրա հետևանքները։
  • Օրենսդրական դաշտի բացերը։
  • Ատելության խոսքին հակազդելու մեխանիզմները։
  • Խոսքի ազատություն. հաղորդակցման էթիկա:
  • Ճիշտ և գրագետ տեղեկատվության տարածմման կարևորությունը։
  • Լրատվամիջոցների հետ արդյունավետ համագործակցության ուղիները։

Կազմակերպության փաստաբան Արթուր Մարգարյանը խոսեց օրենսդրական բացերից, որի արդյունքում ԼԳԲՏԻ անձինք էլ ավելի խոցելի են դառնում սոցիալական հարթակներում և առօրյա կյանքում։ Փաստաբանը ներկայացրեց մի քանի օրինակներ, որոնց բախվել են համայնքի ներկայացուցիչները և ակտիվիստները՝ բարձրաձայնելով համայնքի խնդիրները սոցիալական հարթակներում, խոսեց նաև ոստիկանությունում ընթացք չստացած դեպքերից։

Դասընթացավարները ներկայացրին, թե որն է համարվում ատելության խոսք, ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել հետագայում այն կանխելու համար, ինչ տերմինններ է անհրաժեշտ օգտագործել լրագրողական նյութերում, որպեսզի հասարակությունը չթիրախավորի ԼԳԲՏԻ անձանց և էլ ավելի չտարածի ատելության մթնոլորտը։

Դասընացավարները մասնակիցների հետ միասին փաստագրեցին վերջին մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած ատելության դեպքերը։

Մասնակիցները կիսվեցին իրենց փորձով, թե ինչպես են կանխում կամ նվազեցնում ատելության խոսքը, ինչ աշխատանքներ են տանում հասարակաության հետ՝ բարձրացնելով նրանց տեղեկացվածության մակարդակը ԼԳԲՏԻ անձանց մասին։

Սույն հանդիպում-քննարկումը հնարավոր է դարձել իրականացնել Եվրոպայի խորհրդի ֆինանսական աջակցությամբ։

Ապրիլ 18, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին