EN
>

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԵՐԹԱԿԱՆ ՎԵԲԻՆԱՐԸ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Սեքս-աշխատողների իրավունքների պաշտպանության կազմակերպությունների ցանցի (SWAN) հետ համատեղ իրականացրեց թվով 3-րդ և 4-րդ վեբինարները «Համայնքային հեռանկարներն ու արձագանքները տարածաշրջանում՝ սեքս-աշխատողների նկատմամբ հանցավորության, բռնության, խտրականության և բռնաճնշումների վերաբերյալ» թեմայով։

Վեբինարների թեմաները առավելագույնս արդիականացված և համապատասխանեցված են հայ տրանսգենդեր սեքս աշխատողների համար։ 

Այս դասընթացների առաջին փորձագետներն էին Լեգալայֆ-Ուկրաինա բարեգործական կազմակերպության տնօրեն Իսաևա Նատալիան և նույն կազմակերպության խորհրդի ղեկավար Ֆիսկովա Ելենան, ովքեր հմտորեն փոխանցեցին իրենց գիտելիքները և փորձը «Բռնությունների փաստագրում և հավաքագրված տվյալների օգտագործում» թեմայի վերաբերյալ, տրանսգենդեր սեքս աշխատող ակտիվիստներին, իսկ վերջիններս ինտերակտիվ քննարկումների միջոցով ստացան իրենց հուզող հարցերի պատասխանները։

Հաջորդ դասընթացի թեման «Համայնքային ծառայություններ»-ն էին, որը վարում էր «Տաիս Պլյուս» կազմակերպության տնօրեն Շահնազ Իսլամովան։ Ինտերակտիվ քննարկումների և բազմաբովանդակ սահիկների միջոցով մասնակիցները ծանոթացան Ղրղզստանի համայքնահեն ծառայություններ մատուցելու փորձին և նրբություններին, դասընթացի ավարտին մասնակիցները տվեցին վեբինարի ընթացքում առաջացած հարցերը, իսկ դասընթացավարը դրանց բավարարող պատասխաններ տվեց։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն բարձր է գնահատում SWAN-ի հետ համագործակցությունը, և նշում, որ արդեն 2 տարի շարունակ հանդիսանում է SWAN-ի անդամ՝ պայքարելով սեքս աշխատողների իրավունքների հավասարության համար Հայաստանում և միջազգային հարթակներում։ 

Հուլիսի 16, 2020 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին