EN
>

ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԵՎՐՈՊԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԳԵՆԴԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՔԱՐՏԵԶԸ

Տրանսգենդեր Եվրոպը հրապարակել է գենդերի իրավական ճանաչման քարտեզը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար։ 

Ցավոք սրտի, գենդերի իրավական ճանաչումը շարունակում է մնալ մեծ խնդիր ինչպես Հայաստանում, այնպես էլ մի շարք այլ երկրներում։

Ամիսներ առաջ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ էր դիմել տրանսգեդներ տղամարդ ում անձնագրային սեռը ՔԿԱԳ մարմինը հրաժարվում էր փոխել իգականից արականի առանց սեռափոխության վերաբերյալ տեղեկանքի, տեղեկացնենք, որ ՔԿԱԳ մարմինը ներկա օրենսդրության պայմաններում հարկադրում է անձին դիմելու սեռափոխության վիրահատության, որի պարագայում միայն հնարավոր է համարում սեռի փոփոխության գրանցումը, ինչը հակասում է Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի մի շարք վճիռներին։

Այս առիթով ԻԿՀԿ-ն իրականացնում է ռազմավարական դատավարություն (Կ․Ա․-ն ընդդեմ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ-ի՝ բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու մասին) այն է՝ կատարել սեռի փոփոխության գրանցում առանց սեռափոխության վիրահատության բժշկական փաստաթուղթ ներկայացնելու։ Գործն այժմ գտնվում է ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի վարույթում։ 

Մենք հպարտ ենք Տրանսգենդեր Եվրոպի անդամ լինելու համար և շարունակելու ենք պայքարել Հյաստանում տրանս անձանց իրավունքների հավասարության և գենդերի իրավական ճանաչման համար։ 

 Մայիսի 22, 2020 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին