EN
>

ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԿԻՆՆ ԻՆՔՆԱՀՐԿԻԶՎԵԼ Է ԹԲԻԼԻՍԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԴԻՄԱՑ

Մարտի 30-ին տրանսգենդեր կինն ինքնահրկիզվել է Թբիլիսիի քաղաքապետարանի դիմաց ՝ կառավարության կողմից COVID-19-ի համաճարակի  ժամանակ ցուցաբերած «անփութության» դեմ բողոքի ցույցի ընթացքում:

Միջադեպը տեղի է ունեցել երբ մի քանի տրանսգենդեր կանայք հավաքվել էին Թբիլիսիի քաղաքապետարանի դիմաց ՝ բողոքելով կորոնավիրուսի նոր համաճարակի ժամանակ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության բացակայության դեմ:

Հինգշաբթի երեկոյան քաղաքապետարանի շենքի դիմաց տեղի ունեցած փոքրիկ հանրահավաքի ընթացքում բողոքող տրանս կանանցից մեկը `Մադոնա Կիպարոձեն, ինքնահրկիզվել է: Ոստիկաններին հաջողվել է նախքան նրան ձեռբակալելը հանել վերջինիս հագից բոցավառվող բաճկոնը:

Կիպարոձեն, որը դեպքից հետո շփվում էր մյուս ցուցարարների հետ և, կարծես թե, չէր հասցրել կյանքին սպառնացող որևէ վնասվածք ստանալ, հետագայում շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

«Ես տրանսգենդեր կին եմ, և ինքնահրկիզվում եմ, քանի որ վրացական կառավարությունը թքած ունի ինձ վրա», – կալանավորվելուց հետո բղավել է Կիպարոձեն:

«Մենք նույնիսկ չենք կարող վճարել մեր  բնակարանի վարձավճարը: Ի՞նչ կարող ենք անել մենք », – դեպքից հետո «Փիրվելի» հեռուստաընկերությանը ասաց մեկ այլ ցուցարար:

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն ի սոլիդարություն մեր վրացի քույրերի ու եղբայրների հայտնում է իր աջակցությունը ցուցարար տրանս կանանց ինչպես նաև խստորեն դատապարտում վրացական կառավարության կողմից տրանս անձանց նկատմամբ ցուցաբերած անգործությունն ու աջակցության բացակայությունը։

Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության կառավարությանը ականջալուր լինել վերոնշյալ կոչերին և ուշադրություն դարձնել բոլոր այն խոցելի խմբերին որոնք այս դժվարին իրավիճակում ունեն աջակցության կարիք և կանգնած են բազում անլուծելի խնդիրների առաջ ինչպես ներկայացրել էինք մեր նախորդ հովածներից մեկում։

Տեղեկացնում ենք նաև, որ մենք իրականացնում ենք հետազոտություն պարզելու, թե տրանսգենդեր համայնքի ներկայացուցիչներից քանիսն են հանդիսանում պետական աջակցության ծրագրերի շահառու, և թե ինչ սոցիալական ազդեցություն են ունեցել COVID-19 համաճարակի պատճառով ստեղծված սահմանափակումները տրանսգենդեր համայնքի վրա։

Հարցմանը կարող եք մասնակցել հետևյալ հղմամբ։

նկարը՝ eadaily.com

Մայիսի 2, 2020 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին