EN
>

Տրանսգենդեր կնոջ անվանափոխություն և նոր անձագրի վերաթարմացում Վրաստանի Հանրապետությունում

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հայաստանյան ծրագրերի համակարգող՝ Օլյա Ազատյանի օգնությամբ, կապնվելով Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ Հիմնադրամի Եվրոպական Միության ծրագրերի կոորդինատոր Աննա Նեմսիտվիրիդզե-Դենիելսի հետ, ով իր հերթին մեզ ուղղորդեց Վրաստանում գործող «Կանանց նախաձեռնության աջակցման խումբ» (WISG)կամակերպության իրավաբան Քեթևանի Բախտադզեյին և շուրջ հինգ ամիս տևած մեր աշխատանքների շնորհիվ մենք կատարեցինք տրանսգենդեր կնոջ անվանափոխություն և նոր անձագրի վերաթարմացում Վրաստանի Հանրապետությունում։
Տրանսգենդեր կինը հանդիսանալով Վրաստանի Հանրապետության քաղաքացի, երեք տարի առաջ տեղափոխվել է Երևան՝ ուսումն այստեղ շարունակելու նպատակով, սակայն այս երեք տարիների ընթացքում նա կատարել է մի շարք պլաստիկ վիրահատություններ, ստացել հորմոնոթերապիա, և այդ ամենի արդյունքում տեղի է ունեցել դեմքի և մարմնի փոփոխություններ, հետևաբար նա չէր կարողանում հետ վերադառնալ իր ծննդավայր՝ Վրաստանի հանրապետություն, որպեսզի կատարեր անվանափոխություն և նոր անձնագրի վերաթարմացում, քանի որ նախկին անձնագրի հետ չէր համապատասխանում իր ներկայիս դեմքը։
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը լինելով Հայաստանում և ողջ Կովկասում միակ և առաջին գործող տրանս կազմակերպությունը, որը զբաղվում է տրանսգենդեր անձանց խնդիրներով, ընդունեց Կամելիայի դիմումը, որպեսզի կազմակերպությունը իրեն աջակցի  նոր լուսանկար և իր նախընտրած անունով Վրաստանի հանրապետությունից նոր անձնագիր ստանալու գործում։
Քեթևանի Բախտադզեն Վրաստանի Հանրապետությունից գալով Հայաստանի հանրապետություն,«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության աշխատակազմի և Կամելիայի հետ միասին հանդիպելու և զրուցելու արդյունքում հավաքագրեց բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք հարկավոր էին անվանափոխության և նոր անձնագրի վերաթարմացման համար։ Քեթևանին 2018 թվականի Հոնվարին դիմեց Վրաստանի Իրավունքի Տուն, տրանսգենդեր կնոջ անվանափոխության և անձնագրի վերաթարմացման նպատակով և Փետրվարի 13ին Իրավունքի Տնից ստացավ անվանափոխության և լուսանկարի փոփոխման հայտի դիմումի հաստատում։
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իր երախտապարտությունն ու մեծագույն շնորհակալությունն է հայտնում Հարավային Կովկասում Հայնրիխ Բյոլ գրասենյակին Վրաստանում, և Հայաստանի ծրագրերի համակարգող՝ Օլյա Ազատյանին, նաև «Կանանց նախաձեռնության ակջակցման խումբ» (WISG) կազմակերպության իրավաբան Քեթևանի Բախտադզեյին, մեզ աջակցելու և տրանս անձանց բարօրության գործում մասնակից լինելու իրենց պատրաստակամությունը ցուցաբերելու համար։

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին