EN
>

ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ՏՂԱՄԱՐԴՈՒ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ

Կ․Ա․-ն, ով հանդիսանում է տրանսգենդեր տղամարդ, դիմել էր ՔԿԱԳ մարմին անձնագրային սեռը արականից իգական փոխելու նպատակով։
ՔԿԱԳ մարմինը ներկա օրենսդրության պայմաններում հարկադրում է անձին դիմելու սեռափոխության վիրահատության, որի պարագայում միայն հնարավոր է համարում սեռի փոփոխության գրանցումը, ինչը չի բխում ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածից, ըստ որի մարդը բարձրագույն արժեք է։ 
Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Այն նաև հարկադրում է անձին դիմելու անդառնալի վիրահատական միջամտության, ինչը նույնպես արգելված է ՀՀ օրենսդրությամբ և արձանագրված է Եվրոպական դատարանի մի շարք վճիռներով։ Ինչպես նաև ՀՀ սահմանադրության 85-րդ հոդվածի համաձայն՝ Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք: “Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է, որ Մարդու համաձայնությունը բժշկական միջամտության համար անհրաժեշտ պայման է, բացի սույն օրենքով նախատեսված դեպքերից: Այսինքն, տվյալ դեպքում, անձին բժշկական միջամտության հարկադրելը՝
քաղաքացիական կացության ակտում ուղղում կատարելու համար, միջամտություն է
մարդու անձնական կյանքին, նրա ֆիզիկական և հոգևոր անվտանգությանը և
անձեռնմխելիությանը։
Նման պայմաններում, մեր կողմից ներկայացվել է հայց վարչական դատարանում, ընդդեմ ՀՀ ԱՆ ՔԿԱԳ մարմնի, բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու պահանջով, այն է՝ կատարել սեռի փոփոխության գրանցում առանց սեռափոխության վիրահատության բժշկական փաստաթուղթ ներկայացնելու:
Առաջին դատական նիստը նշանակված էր 2019 թ․ հոկտեմբերին, սակայն այն հետաձգվել է, քանի որ դատարանը պահանջել է որպես ապացույց ներկայացնել հայցադիմումում նշված Եվրոպական դատարանի վճիռը հայերեն լեզվով։
Հետագա զարգացումներին ծանոթանալու համար հետևեք մեզ սոց ցանցերում և մեր պաշտոնական կայքում։
Հոկտեմբերի 10, 2019 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին