EN
>

ՏՐԱՆՍ ԱՆՁԱՆՑ ՍԵՌԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Առողջապահական համաշխարհային համակարգը բավականին զարգացում է ապրել վերջին տասնամյակներում, իսկ վերջին տարիների ընթացքում Հայաստանում անընդհատ խոսվում է առողջապահական բարեփոխումներից։ Քաղաքական, սոցիալական և մեդիա տիրույթում ամենօրյա քննարկման թեմա է առողջապահության որակը, ֆինանսավորումը ծառայությունների հասանելիությունը, մատչելիությունը  և թիրախայնությունն այս կամ այն սոցիալական խմբի համար։ Այս նյութում «Իրավունքի կողմգ ԻՀԿ կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի հետ փորձել ենք հակիրճորեն վերանայել տրանսգենդեր անձանց առողջության պահպանման խոչընդոտները և հասկանալ դրանց հաղթահարման հնարավոր լուծումները:

  • Տիկի՛ն Մարտիրոսյան, կնշե՞ք՝ ինչպիսի՞ բժշկական միջամտություններ են պահանջվում տրանսգենդեր անձանց առողջության պահպանման համար։
    • Նախ նշեմ, որ ոչ բոլոր տրանսգենդեր անձիք կարիք ունեն բժշկական միջամտությունների։ Նրանք, ովքեր բժշկական միջամտություններով ցանկանում են առավել ներդաշնակեցնել իրենց մարմինն ինքնության հետ, կոչվում են տրանսսեքսուալներ։ Տրանսսեքսուալ անձանց համար կարևոր են հատկապես հորմոնների փոխարինման թերապիան և (կամ) սեռափոխության վիրահատությունը: 
  • Տրանսսեքսուալ անձանց առողության խնամքը բարդ է, արդյո՞ք այն հնարավոր է Հայաստանում։
    • Զարգացած և զարգացող երկներում, հաճախ առաջնային խնամքի բժիշկը և (կամ) ներզատաբանաը համակարգում է նրանց խնամքը: Բայց մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ տրանս անձանց գերակշիռ մեծամասնությունը խտրականության և բժշկական գաղտնիքի բացահայտման դեպքերի պատճառով վախենում է դիմել առաջնային խնամքի օղակներ։ Ներզատաբանները չունեն մասնագիտական հմտություններ հոգ տանելու տրանսսեքսուալ անձանց առողջության մասին, սեռափոխություն իրականացնող վիրաբույժներ Հայաստանում նույնպես չկան։ Մեր համայնքը զբաղվում է ինքնաբուժությամբ՝ մեկը մյուսի խորհրդով, համացանցից և այլն։  Միայն մեր կազմակերպությանը հայտնի են նման մոտ հարյուր անձիք։ Իսկ շուկայում առկա դեղամիջոցները տրանսսեքսուալների հորմոնների փոխարինման համար նախատեսված չեն։
    • Ի՞սկ վիրահատություններն ու հորմոնային թերապիան ինչպե՞ս են իրականացվում, ինչքա՞ն արժեն դրանք։ 
    • Տրանսսեքսուալ անձիք մեկ-երկու տարի պետք է անցնեն հորմոնների փոխարինման թերապիա, շատ հաճախ նաև հոգեբական խորհրդատվություններ և ապա նոր կարելի է իրականացնել սեռափոխություն։ Հայաստան է հրավիրվում օտարերկրյա բժիշկ, որն էլ իրականացնում է սեռափոխության վիրահատությունը։ Ընդհանուր առմամբ միայն վիրահատությունների գումարը կարող  է կազմել մինչև 10 միլիոն դրամ։ Վերջերս նաև հնարավոր եղավ թեթևացնել տրանս անձանց հոգսը և, կապեր հաստատելով ուկրաինական ներզատաբանի հետ, 18 անձանց համար իրականացրեցինք հորմոնաթերապիա։ Հորմոնաթերապիան իրականցվում է ըստ միջազգային առողջապահական ուղեցույցների, որոնք Հայաստանում բացակայում են, և երեք ամսվա համար, բոլոր հետազոտություններով բուժման գինը մեկ անձի համար կազմել է մոտ 350000 դրամ։ Տրանս անձիք այս գումարը Հայաստանում ստիպված են վաստակել միայն սեքս աշխատանքով, քանի որ ապահովագրությունների մեջ այս ծախսերը չեն ներառվում, չեն մատուցվում պետպատվերի շրջանակներում և, առհասարակ, չկան համապատասխան մասնագետներ։ 
  • Տիկի՛ն Մարտիրոսյան, ինչպե՞ս է իրականացվում է իրավական սեռի փոփոխությունը։
    • Խնդիր կա գործող օրենսրդության մեջ. ՀՀ Արդարդատության նախարությունն ըստ գործող օրենքի պահանջում է ներկայացնել սեռափոխության մասին տեղեկանք, որի ձևը պետք է հաստատված լինի ՀՀ Առողջապահության նախարարության կողմից։ Այն իհարկե չկա, իսկ մեր ջանքերը Առողջապահության նախարարության հետ արդյուքն չեն տալիս։ Մյուս կողմից էլ բժիշկները վախենում են նման միջամտություններ իրականացնել Հայաստանում, ուստի այստեղ իրականացված վիրահատությունների դեպքում նշում են «սեռի շտկում», ինչը ՔԿԱԳ գործակալությունը չի ընդունում։ Ստիպված ենք լինում տեղեկանքը խնդրել իրականացնող բժշկի օտարերկրյա կլինիկայից։ 
  • Ինչպե՞ս եք պատրաստում լուծել բարձրաձայնած խնդիրները։
  • Վերոնշյալ խնդիրներին համապարփակ լուծում է անհրաժեշտ։ Որպես նոր ռազմավարական առաջնահերթություն առաջիկա հինգ տարիների համար մեզ համար կարևորել ենք ջատագովել միջազգային ստանդարտներին համապատասխանող բժշկական ուղեցույցների ընդունման համար, կարգավորել դեղերի շուկան և հասանելի դարձնել նեղ մասնագետների առկայությունը։ Մյուս կողմից սեռի իրավական փոփոխությունը պետք է իրականացվի ըստ անձի ցանկության, առանց պարտադիր ստերիլիզացիայի։ Այս թեմայով նաև ունենք ռազմավարական դատավարություն ընդդեմ ՀՀ Արդարդատության նախարարության՝ հենվելով ՄԻԵԴ 2019թ. կայացրած համանման գործի բնույթի վրա։ Ջանքեր նաև չենք խնայում որպիսի ապագայում ներդրվող համընդհանուր առողջապահական ապահովագրությունը ներառի տրանսսեքսուալ անձանց սեռափոխության և հորմոնային թերապիայի ծախսերը։ Նշեմ նաև ԵՄ շատ երկրներում նման վիրահատություններն արդեն ներառված են, իսկ ԱՊՀ անդամ երկրներից, օրինակ՝ Բելառուսում սեռափոխությունը նույնպես անվճար է։ Մեր գերագույն նպատակը բնակչության խոցելի խմբերի համար թիրախային, ներառական որակյալ առողջապահական ծառայությունների մատուցման առկայությունն ու հասանելիությունն է։ 

Մարտի 02, 2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին