EN
>

ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ ԱՊԱՀՈՎ ՏԱՐԱԾՔԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՑՈՒՄ

2022թ․ օգոստոսի 31-ին տեղի ունեցավ Իրավունքի կողմ իրավապաշտպան հասարակական կազմակերպության նոր գրասենյակային տարածքի և Տրանս ԼԳԲԻՔ համայնքային ապահով կենտրոնի պաշտոնական բացումը, որը հնարավոր է դարձել իրականացնել Նիդերլանդների կառավարության, միջազգային կազմակերպությունների և անհատների աջակցությամբ։

Բացմանը ներկա էին Հայաստանում Նիդերլանդերի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը, Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը, դիվանագիտական ներկայացուցիչներ, միջազգային և տեղական (հասարակական) կազմակերպությունների ներկայացուցիչներ, Տրանս ԼԳԲԻՔ անձինք, ԼԳԲՏԻՔ անձանց ծնողներ և աջակիցներ: 

Ուրախ ենք տեղեկացնել, որ կենտրոնում ԼԳԲՏԻՔ համայնքը, նրանց ընտանիքի անդամները, համայնքի աջակիցները այսուհետ հնարավորություն ունեն ստանալ իրավական և հոգեբանական խորհրդատվություն և աջակցություն, համայնքային կենտրոնում մասնակցել տարատեսակ կրթական, ժամանցային հանդիպումների և քննարկումների, տեղեկանալ ՀԿ գործունեության մասին, իսկ ռեսուրս կենտրոնում օգտվել համակարգչային և օտար լեզվի դասընթացներին մասնակցելու հնարավորությունից։

Հուսով ենք, որ մեր նորաբաց կենտրոնը իր նշանակալի ներդրումը կունենա Հայաստանում հավասարության հաստատման գործընթացում։

Սեպտեմբեր 01, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին