EN
>

ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ+ և ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔ

Մեր զրուցակիցն է Տրանսգենդեր կին Վ․Կ․-ն, որը նոր է ընդունվել համալսարան։ Վ․Կ․-ն չցանկացավ նշել իր անունը, համալսարանը և մասնագիտությունը, որպեսզի չենթարկվի խտրականության։

Վ․Կ․-ն պատմում է, որ ընդունելության քննություններից հետո, երբ արդեն պարզ էր, թե ովքեր են իր համակուրսեցիները, համալսարանում հանդիպում են կազամկերպում՝ ծանոթանալու միմյանց և դասախոսների հետ։ Սակայն այդ հանդիպմանը մեր զրուցակիցը չի կարողանում մասնակցել, նրան միայն սեպտեմբեր ամսվա սկզբին է հաջողվում ծանոթանալ համկուրսեցիների հետ։

«Առաջին այցիս ժամանակ, հիշում եմ, որ պատահականորեն մոտեցա որևէ աշխատակցի, խնդրեցի, որ ինձ ուղեկցի իմ լսարան, որովհետև արդեն իսկ ուղարկված էր դասացուցակը, ու ես կարող էի ասել՝ ինձ այսինչ լսարանն է անհրաժեշտ։ Աշխատակիցն ինձ ուղեկցեց։ Առաջին ժամը անգլերենի դասն էր։ Մտա ներս, ողջունեցի բոլորին, քայլեցի դեպի պատահական ազատ նստարանն ու նստեցի մի աղջկա կողքին, որը սիրով ծանոթացավ ինձ հետ։ Այդ պահին մտածում էի, որ նման բան գրեթե անհնար է, երբ առանց կարծրատիպային վերաբերմունքի ինչ-որ մեկը կարող է շփվել ինձ հետ։ Բնականաբար, անհանգստություն ունեի, որ հենց առաջին օրը կարող եմ ենթարկվել խտրականության, իսկ ինչն ավելի վատ է՝ բռնության», – պատմում է մեր զրուցակիցը։

Հետո շարունակում է նշել, որ երկուսով սկսեցին հաճախ անգլերեն խոսել, որովհետև, ինչպես ներկայացավ այդ աղջիկը, նա երկսեռական սեռական կողմնորոշվածություն ունի, իսկ հայերենով խոսելը կարող էր առավել տեսանելի դարձնել նրանց, հետևաբար նրանց նկատմամբ խտրականությունն անխուսափելի կարող էր լինել։ Այդ օրվանից ի վեր նրանք դառնում են համալսարանական լավագույն ընկերներ։

Իր կյանքի պատմությունն ամփոփելով՝ Վ․ Կ․-ն ասում է «մեր օրը սկսվում է դասերով, դասամիջոցները միասին ենք անցկացնում և դասերից հետո հաճախ քայլում ենք որևէ զբոսայգում։ Քննարկում ենք դասերը, մեր կյանքի լավագույն պահերը, հիշողությունները, տարբեր թեմաներ, որոնք կարող են մեզ դարձնել առավել երջանիկ ու մտերիմ։ Մենք իրար շատ լավ ենք հասկանում, որի լավագույն օրինակն այն է, որ մենք հաճախ ենք կանգնում այն անձանց կողքին, որոնք համալսարանում որևէ կերպ ենթարկվում են խտրականության, բուլինգի կամ բռնության։ Ավելին, մենք հասցրել ենք մի շարք զրույցներ ունենալ դասախոսներից մի քանիսի հետ և իրազեկել նրանց Տրանս սեքս աշխատող անձանց կյանքի, սեռականության և հարակից այլ հարցերի վերաբերյալ, որոնք կարող են ինչ-որ կերպ նպաստել հասարակական մենթալիտետի փոփոխությանը և հանրության շրջանում Տրանս անձնաց մասին իրազեկվածության մակարդակի բարձրացմանը»։

Հունվարի 12, 2021 Հայաստան Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին