EN
>

ՏՐԱՆՍ ՃԱՄԲԱՐ #4

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2020թ.ի մարտի 1-ից 3-ը կազմակերպում է հերթական տարեկան Տրանս ճամբարը տրանս անձանց, տրանս ակտիվիստների և տրանս անձանց ընտանիքի անդամների համար։

Ճամբարի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները․

  • Մարդու Իրավունքներ
  • Խարան, խտրականություն
  • Տրանսգենդեր անձանց իրավիճակը ՀՀ-ում
  • Ատելության հիմքով բռնություններ և ատելության կոչեր
  • Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք
  • Ջատագովություն

Դասընթացը նպատակ է հետապնդում խթանել տրանսգենդեր համայնքի կարողությունների հզորացումը և բարելավել տրանսգենդեր համայնքի ներգրավվածությունը քաղաքական, սոցիալ-մշակութային և հասարակական կյանքում, նպաստել տրանս անձանց ընտանիքներում խարանի և խտրականության նվազեցմանը։

Ճամբարին կարող են մասնակցել․

ՀՀ 18 տարեկանը լրացած անձինք, որոնք իրենց համարում են տրանս ակտիվիստ կամ տրանսգենդեր անձ, տրանս անձանց և տրանս ակտիվիստների ծնողներն ու ընտանիքի անդամները։

Փախստականների, ապաստան հայցողների, քաղաքացիություն չունեցող անձանց կամ հաշմանդամություն ունեցող անձանց և սեքս աշխատողների մասնակցությունը խրախուսվում է։

Ճանապարհածախսը, գիշերակացի և սննդի հետ կապված բոլոր ծախսերը հուգում է «Իրավունքի կողմ»իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։
Մասնակիցների թիվը խիստ սահմանափակ է։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 25-ը Երևանի ժամանակով 23։59 ներառյալ։
Ճամբարը կանցկացվի ՀՀ հանգստյան գոտիներից մեկում, որի մասին տեղեկություն կստանան միայն ընտրված մասնակիցները։
Հաշվի առնելով կազմակերպության ծանրաբեռնվածությունը՝ մենք կապ կհաստատենք միայն ընտրված մասնակիցների հետ։ Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ սոցիալական մեդիայի, էլեկտրոնային փոստի կամ հեռախոսազանգի միջոցով։

Հարգանքով՝
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն։

*Անձնական և անհատական տվյալների (անուն, տարիք, կոնտակտային տվյալներ, բնակության վայր, գենդերային ինքնություն և այլն) պաշտպանվածությունն ապահովված է ՀԿ ներքին քաղաքականություններով և ՀՀ օրենսդրությամբ։ Սույն տվյալները նախատեսված են միայն ընտրության ընթացքում մասնակիցների բազմազանության ապահովման համար։ Սույն տվյալները միայն ենթակա են ՀԿ-ում ներքին օգտագործմանը և չեն կիսվելու երրորդ անձնաց հետ։ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ստանձնում է պարտավորություն վերացնելու վերոնշյալ տվյալները ներառյալ համացանցից, միջոցառման ավարտից հետո, ողջամիտ ժամկետներում։

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը։

Փետրվարի 3, 2020 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին