EN
>

ՏՐԱՆՍ ՃԱՄԲԱՐ 6 ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏ

“Իրավունքի Կողմ” իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2020թ.ի նոյեմբերի 13-ից 15-ը կազմակերպում է հերթական տարեկան տրանս ճամբարը տրանս անձանց եւ տրանս ակտիվիստների, տրանս համակիրների, տրանսգենդեր անձանց ընտանիքի անդամների համար։

Ճամբարի ընթացքում քննարկվելու են հետևյալ թեմաները․

Մարդու Իրավունքներ
Խարան, խտրականություն
Տրանսգենդեր անձանց իրավիճակը ՀՀ-ում
Ատելության հիմքով բռնություններ և ատելության կոչեր
Սեռական և վերարտադրողական առողջություն և իրավունք,
Ընտանիքում ապահով և անվտանգ միջավայրի ստեղծում
Ընտանիքի անդամների շահերի պաշտպանության մեխանիզմները

Դասընթացը նպատակ է հետապնդում խթանել տրանսգենդեր համայնքի կարողությունների զարգացումը և հզորացումը , բարելավել տրանսգենդեր համայնքի ներգրավվածության մակարդակը, սոցիալ-մշակութային և քաղաքացիական միջավայրում,  նաև ապահովել իրանց անվտանգությունը ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակությունում։

Ճամբարին կարող են մասնակցել

ՀՀ 18 տարեկանը լրացած անձիք, որոնք իրենց համարում են տրանս ակտիվիստ կամ տրանսգենդեր անձ։

Տրանսգենդեր անձանց ընտանքի անդամները (մայր, հայր, եղբայր, քույր, մորաքույր, հորաքույր) և այլն։

Փախստականների, ապաստան հայցողների, քաղաքացիություն չունեցող անձանց կամ հաշմանդամություն ունեցող անձանց և սեքս աշխատողների մասնակցությունը խրախուսվում է։

Ճանապարհածախսը, գիշերակացի և սննդի հետ կապված բոլոր ծախսերը հուգում է “Իրավունքի Կողմ” իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։

Մասնակիցների թիվը խիստ սահմանափակ է։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է  նոյեմբերի 10-ը Երևանի ժամանակով 23։59 ներառյալ։

Ճամբարը կանցկացվի ՀՀ հանգստյան գոտիներից մեկում, որի մասին տեղեկություն կստանան միայն ընտրված մասնակիցները։

Հաշվի առնելով կազմակերպության ծանրաբեռնվածությունը՝ մենք կկապնվենք միայն ընտրված մասնակիցների հետ։ Հարցերի դեպքում խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ սոցիալական մեդիայի, էլեկտրոնային փոստի կամ հեռախոսազանգի միջոցով։

*Անձնական եւ անհատական տվյալների (անուն, տարիք, կապի միջոց, բնակության վայր, գենդերային ինքնություն եւ այլն) պաշտպանվածությունն ապահովված է ՀԿ ներքին քաղաքականություններով եւ  ՀՀ օրենսդրությամբ։ Սույն տվյալները նախատեսված են միայն ընտրության ընթացքում մասնակիցների բազմազանության ապահովվման համար։

Սույն տվյալները միայն ենթակա են ՀԿ-ում ներքին օգտագործման համար եւ չեն կիսվելու երրորդ անձնաց հետ։ “Իրավունքի Կողմ” իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ստանձնում է պարտավորություն վերացնելու վերոնշյալ տվյալները ներառյալ համացանցից  միջոցառման ավարտից հետո ողջամիտ ժամկետներում։

Հարգանքներով՝

“Իրավունքի Կողմ” իրավապաշտպան հասարակական կազմակերպություն։

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հետևյալ հայտադիմումը։

#RightSideNGO #TransCamp #ITF 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին