EN
>

ՏՐԱՆՍ ՃԱՄԲԱՐ 8

Սույն թվականի դեկտեմբերի քսանից քսաներեքն ընկած հատվածում իրականացավ Տրանս ճամբար ութը, որը համախմբել էր Երևանում և ՀՀ տարբեր մարզերում բնակվող ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ ակտիվիստներին։

Դասընթացի նպատակն էր խթանել ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձանց կարողությունների զարգացումը և հզորացումը, բարելավել համայնքի ներգրավվածության մակարդակը սոցիալ-մշակութային և քաղաքացիական միջավայրում, խթանել նրանց անվտանգությունը ինչպես ընտանիքում, այնպես էլ հասարակությունում, նպաստել ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձանց իրազեկվածության մակարդակի բարձրացմանը՝ համայնքի ներկայացուցիչներին տալով նոր գիտելիքներ և հմտություններ, որոնք կբարելավեն նրանց բարեկեցիկ և անվտանգ կյանքը:

Ճամբարի պաշտոնական բացումը կատարեց կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, ով շնորհավորեց բոլոր մասնակիցներին ընտրվելու կապակցությամբ, նշեց, որ այդ հնարավորությունը պետք է օգտագործել կրթվելու, ավելի ուժեղ դառնալու, ՀՀ-ում ակտիվիստական գործունեություն ծավալելու, առկա ռեսուրսները բացահատելու և համայնքի շահերի պաշտպանության մեջ ներգրավվելու համար, ապա հավելեց, որ տարիների ընթացքում ճամաբարները շատ կարևոր դեր են ունեցել հարյուրավոր ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ անձանց, սեքս աշխատողների, նրանց ծնողների և համակիրների կրթության հարցում, որոնք էլ իրենց ստացած գիտելիքները օգտագործել և օգտագործում են իրենց շրջապատում խարանը և խտրականությունը նվազեցնելու համար։

Ճամբարի ընթացքում քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝

  • Մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները:
  • Տրանսգենդեր ԼԳԲԻՔ անձանց իրավիճակը ՀՀ-ում:
  • Ատելության հիմքով բռնություններ և ատելության կոչեր:
  • Տրանս ակտիվիզմի իրավիճակը ՀՀ-ում:
  • ՀՀ դատական համակարգի կառուցվածքը և դերը:
  • Դատարան հայցադիմում ներկայացնելու կարգը:
  • Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դերը և նշանակությունը:

Մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, իրավունքների ոտնահարման դեպքերի կանխարգելման, ակտիվիզմի, շահերի պաշտպանության և քարոզարշավներ վարելու հմտությունների, հայցեր գրելու և ներկայացնելու, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նշանակության և նախադեպային որոշումների վերաբերյալ։

Ճամբարի ավարտին Լիլիթ Մարտիրոսյանը հանդես եկավ փակման խոսքով, հանձնեց վկայականներ, բոլոր մասնակիցներին շնորհակալություն հայտնեց ակտիվ մասնակցության համար, ապա հավելեց, որ Իրավունքի կողմ իրավապաշտպան ՀԿ-ն, լինելով առաջին Տրանս կազմակերպությունը ՀՀ-ում և Կովկասում, ջանք ու եռանդ չի խանայելու իրականացնել մի շարք օրենսդրական բարեփոխումներ ի շահ ՏՐԱՍ ԼԳԲԻՔ անձանց, որպեսզի համայնքի անդամներն ապրեն անվտանգ և բարեկեցիկ կյանքով։

«Տարիներն ապացուցել են, որ ՏՐԱՆՍ ճամբարները պետք է կրեն շարունակական բնույթ, ամեն անգամ նոր տեղեկատվություն եմ տանում ինձ հետ ու օգտագործում իմ կյանքն ավելի լավը դարձնելու համար, շնորհակալ եմ կազմակերպությանը ինձ և բոլորիս տրված հնարավորությունների համար»։

Տրանսգենդեր կին

«Արդեն բոլորիս համար սպասված են դարձել ՏՐԱՆՍ ճամբարները, անհամբեր սպասում ենք հայտերին, որպեսզի լրացնենք, մասնկցենք, դրանք մեզ տալիս են նոր գիտելիքներ, ճամբարների ժամանակ ճանաչում ենք միմյանց, փոխանակում մեր փորձը և գիտելիքները, շնորհակալ եմ ինձ կրկին հնարավորություն տալու համար»։

Տրանսգենդեր տղամարդ

«Այսքան նոր գիտելիքներ, տեղեկատվություն չէի ստացել ո՛չ դպրոցում, ո՛չ էլ համալսարանում, սա ինձ համար նոր գիտելիքների շտեմարան էր, շնորհակալ եմ բոլոր կազմակերպիչներին, ովքեր այս ամենն անում են մեզ բոլորիս հզորացնելու համար»։

Տրանսգենդեր կին, ակտիվիստ

«Թեմաներն ընտրված էր ճիշտ և թիրախային, դատական համակարգի մասին գրեթե բան չգիտեի, սովորեցի ինչպես ճիշտ դատական հայցեր կազմել։ Տեղեկացա մի շարք իրավունքների մասին, որոնք ինձ կօգնեն ավելի պաշտպանված լինել տարբեր հաստատություններում, շնորհակալ եմ։

Ոչ բինար անձ

Տրանս ճամբար 8-ն իրականացվել է Կանանց գլոբալ հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ:

Հունվարի 10. 2022 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին