EN
>

ՓԱՍՏԱԲԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՄՐՑՈՒՅԹ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարում է փաստաբանի թափուր հաստիքի մրցույթ`

Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ, օրական 4 ժամ՝ ճկուն գրաֆիկով

Տևողությունը՝ պայմանագրային (1 տարի՝ երկարաձգման հնարավորությամբ)

Փորձաշրջան՝ 1 ամիս

Աշխատանքի վայրը՝ Երևան (կենտրոն), Հայաստանի Հանրապետություն

Աշխատանքի նկարագրություն 

  • Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն ՀԿ շահառուներին։
  • Ապահովել ներկայացուցչության ՀՀ դատարաններում և այլ պետական մարմիններում, ոչ կառավարական տեղական և միջազգային կառույցներում:
  • Համագործակցել պետական, տեղական ինքնակառավարման և իրավական մարմինների հետ:
  • Անհրաժեշտության դեպքում հանդես գալ օրենսդրական նախաձեռնությունների առաջարկներով:
  • Իրականացնել իրավաբանական հետազոտություններ:
  • Փաստաթղթավորել շահառուների իրավունքների խախտումները:
  • Պատրաստել զեկույցներ և վերլուծություններ մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ:
  • Պատրաստել ՀԿ-ի աշխատանքային պայմանագրերը, անհրաժեշտ իրավական փաստաթղթերը, ներքին կանոնակարգերը և այլն:
  • Մշակել և մատուցել ուսուցողական մոդուլներ մարդու իրավունքների, խտրականության և խոշտանգումների կանխարգելման, խոսքի ազատության, ատելության խոսքի և ատելության հանցագործության և գենդերային հավասարության խնդիրների վերաբերյալ։
  • Կատարել աշխատանքի հետ կապված այլ գործողություններ:

Պահանջվող որակավորումներ ու հմտություններ 

  • Փաստաբանական գործունեության արտոնագրի առկայություն:
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:Աշխատանքային փորձը քաղաքացիական հասարակության կազմակերպություններում կդիտվի որպես առավելություն:
  • ՀՀ քրեական և քաղաքացիական օրենսգրքի գերազանց իմացություն:
  • Համակարգչային գիտելիքներ։
  • Հարցաշարերի, զեկույցների և այլ փաստաթղթերի կազմման հմտություններ:
  • Պատասխանատվություն, ճշտապահություն, միջանձնային հաղորդակցման հմտություններ։
  • Թիմային աշխատանքի և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ։

 

Վերոնշյալ պահանջներին համապատասխանող անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) և մոտիվացիոն նամակը՝ հայերեն կամ անգլերեն լեզուներով rightsidengo@gmail էլ․ հասցեին մինչև ս.թ. մարտի 25-ը՝  նամակի վերնագրում նշելով «Փաստաբան»:

Մարտի 3, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին