EN
>

ՓՈՔՐ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ

Հունիսի 2-ին՝ Սեքս աշխատողների միջազգային օրվան ընդառաջ, «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը Կարմիր Հովանոց հիմնադրամի ֆինանասական աջակցությամբ հայտարարում է ենթադրամաշնորհային ծրագիր Երևանից և ՀՀ բոլոր մարզերից սեքս աշխատող անհատների, ակտիվիստների, համայնքի ներկայացուցիչների խմբերի և սեքս աշխատող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների համար։ 

Ենթադրամաշնորհային նախագծերը պետք է ունենան նպատակային ուղղվածություն և ծառայեն Հայաստանում սեքս աշխատողների սոցիալական ներառականության (քաղաքացիական ակտիվություն, սեքս աշխատող երիտասարդների և համայնքի ներկայացուցիչների հզորացում և այլն)։ Նախատեսվող նախագծի բյուջեն չպետք է գերազանցի 500 եվրոն (202,490 դրամը)՝ հարկերը ներառյալ։ Առաջնահերթություն կտրվի սեքս աշխատողների խնդիրների տեսանելիությունը բարձրացնող, համայնքի նկատմամբ խարանը և խտրականությունը նվազեցնող և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրող նախաձեռնություններին։ Նախագծերը կարող են ունենալ ստեղծարար բովանդակություն, օրինակ հոլովակների, պոդքասթերի նկարահանում, լուսանկարների ցուցադրություն, ինչպես նաև սեքս աշխատողների սոցիալական ներառականությանը նպաստող հանդիպումներ, քննարկումներ և այլն։ 

Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել կից հայտը  

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը հուլիսի 15-ն է։ «Իրավունքի կողմ» ՀԿ-ն հայտերը ուսումնասիրելու համար ձևավորելու է մրցութային հանձնաժողով, որը կգնահատի դիմորդների ներկայացրած նախագծերը՝ ըստ նախատեսվող գործողությունների իրագործելիության, կարիքների գնահատման, ծախսերի արդյունավետության, նախագծի նկարագրության հստակության և մրցույթի նպատակներին համապատասխանելիության: Մրցութային հանձնաժողովը արդյունքների մասին դիմորդներին կտեղեկացնի օգոստոսի 1-ին։

Հարցերի կամ հավելյալ տեղեկությունների համար կապ հաստատեք մեզ հետ` 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ
Հեռ.՝ (+374) 11 880770

Էլ. հասցե՝ rightsidengo@gmail.com

Աշխատանքային ժամեր՝ 12:00-19:00

Մայիսի 30, 2023 Հյաստան, Երևան

 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին