EN
>

ՔԱՐՈԶԱՐՇԱՎՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

2019թ․-ի հոկտեմբերի 4-6-ը տեղի ունեցավ «Ինչպես կազմակերպել մշակութային և իրավապաշտպան քարոզարշավներ» աշխատաժողովը, որը կազմակերպվել էր «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից Տեղական նախաձեռնությունների կանադական հիմնադրամի (CFLI)-ի ֆինանսավորմամբ։ 
Աշխատաժողովը նախատեսված էր բոլոր այն կամավոր ակտիվիստների համար, ովքեր ցանկություն ունեին աջակցելու մշակութային և իրավապաշտպան միջոցառումների կազմակերպմանը հանուն հավասարության։ 
Առաջին աշխատանքային օրը մասնակիցները ծանոթացան միմյանց հետ, կիսվեցին գաղափարներով, ակնկալիքներով և մտավախություններով: 
ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրեց առաջիկա երեք օրերի  թեմաներն ու աշխատանքները և մասնակիցներին մաղթեց արդյունավետ աշխատանքային օր: դասընթացավարները բացատրեցին քարոզարշավներ կազմակերպելու կարևորությունը, ինչպես նաև հասարակություն-անհատ փոխկապակցվածության, պետության դերի և կառավարման մեթոդների վերաբերյալ, ներկայացվեց թիմային աշխատնքի կարևորությունը։  Մասնակիցներից ձևավորվեց պլանավորված քարոզարշավների կազմակերպման թիմ։ Բոլոր մասնակիցները մեծ ոգևորությամբ մասնակցեցին աշխատանքներին և քննարկումներին։ 
 
Երկրորդ աշխատանքային օրը մասնակիցները բաժանվեցին աշխատանքային խմբերի, քննարկեցին ինչպես ներգրավել մշակութային գործիչներին, ձեռներեցներին և քաղաքական գործիչներին հանուն հավասարության և մշակութային բազմազանությանը միտված միջոցառումներին, առանձնանցրեցին հիմնական թիրախներ ու լսարանը, ում հետ կուզեին աշխատել առաջիկա միջոցառումների ժամանակ և ներգրավել նրանց ՀԿ աշխատանքներում։ Կարևորելով սոցիալական մեդիան, որպես հավասարության քարոզարշավի հիմնական տեղեկատվական գործիք՝ հրավիրված մասնագետը մանրամասնորեն ներկայացրեց  սոցիալական ցանցերի կառավարման մեթոդները և ինչպես ճշգրտորեն վերլուծել սոցիալական ցացների վիճակագրությունները քարոզարշավներն առավել թիրախային դարձնելու համար։ Ապա խմբային աշախտանքերի արդյունքում մասնակինցերը ներկայացրեցին սոցիալական մեդիաներում քարոզարաշվների բովանդակային պլան։

Աշխատաժողովի վերջին օրը մասնակիցները և դասընթացավարները  քննարկեցին՝ ինչպես կիրառել ունեցած ռեսուրսներն ու դերաբաշխել ներգրավված անձանց առավել արդյունավետ աշխատանք ունենալու նպատակով։ Աշախատաժողովը շարունակվեց տարբեր քննարկումներով, իրականցվեցին ՍՎՈԹ և ՓԵՍԹ վերլուծություններ հասկանալու համար միջոցառման կազմակերպման ուժեղ ու թույլ կողմերը, հնարավորություններն ու ռիսկերը: 
Աշխատաժողովի ավարտին ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց մասնակիցներին իրենց ժամանակն ու ռեսուրսները տրամադրելու և ներկա գտնվելու համար ապա հանձնեց մասնակցության վկայականները։ 
ԻԿՀԿ թիմն իր երախտագիտությունն է հայտնում աշխատաժողովի աջակիցներին ու մասնակիցներին և հույս է հայտնում, որ նմանօրինակ միջոցառումները կկրեն շարունակական բնույթ և մասնակիցները ակտիվորեն ներգրավված կլինեն ԻԿՀԿ աշխատանքներում։
Հոկտեմբերի 7, 2019 Հայաստան, Երևան
 

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին