EN
>

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՆՍՍԵՔՍՈՒԱԼ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն, կարևորելով յուրաքանչյուր տրանսսեքսուալ անձի առողջությունը, սկսում է սոցիալական աջակցության ծրագիր, որի շրջանակներում   տրանսսեքսուալ անձանց տրամադրում է էնդոկրինոլոգի հետ խորհրդատվության հնարավորություն, հորմոնալ դեղորայք, համապատասխան կլինիկական հետազոտություններ, հոգեբանկան աջակցություն և այլն։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն՝ հանդիսանալով միջոնրդ, կազմակերպում է տրանսսեքսուալ անձի և էնդոկրինոլոգի օնլայն հանդիպումը, այնուհետև էնդոկրինոլոգի համապատասխան ցուցումներից հետո կազմակերպությունը տրանսսեքսուալ անձին ուղղորդում է կլինիկական հետազոտության։ Այնուհետև, պատասխանները ստանալուն պես ուղարկվում է էնդոկլինոլոգին, որից հետո նշանակվում է համապատասխան հորմոնալ դեղորայք, որը կազմակերպությունը գնում է և տրամադրում տրանսսեքսուալ անձին և պարբերաբար վերահսկվում է բժշկի և կազմակերպության համապատասխան աշխատակցի կողմից։ 

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն իր հիմնադրման օրվանից բարձրաձայնում է տրանսգենդեր անձանց առողջության իրավունքին առնչվող մի շարք խնդիրներ, ինչպիսիք են սեռափոխության և հորմոնաթերապիայի իրավական բացերը։

Այսպիսով, աջակցության նպատակն է կանխել տրանսսեքսուալ անձանց շրջանում սխալ դեղերի օգտագործումը, ստեղծել հորմոնաթերապիայի հասանելի ծառայություններ, իրազեկել հորմոնաթերապիայի և սեռափոխության գործընթացի մասին և ուղղորդել բոլոր անհրաժեշտ մասնագետների մոտ։

Սույն ծրագիրն իրականացվում է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից, Արևելյան գործընկերության երկրների՝ «Եվրոպական միության COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության  ծրագրի» շրջանակներում Եվրոպական միության, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության, Նիդեռլանդների Հելսինկյան կոմիտեի, AFEW ինթերնեյշնլի ֆինանսական աջակցությամբ։

Նոյեմբերի 5, 2020 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին