EN
>

ՏՐԱՆՍ ԼԳԲԻՔ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՇԱՐՔ

1.Սույն թվականի հոկտեմբերի 20-ին Տրանս ԼԳԲԻՔ ապահով տարածքում իրականացավ հանդիպում-քննարկում Երևանից և տարբեր մարզերից ժամանած Տրանս ԼԳԲԻՔ համայնքի թվով 13 ներկայացուցիչների համար: Հանդիպման թեման էր հոգեկան և մտավոր առողջությունը, որը վարում էր կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը:

Լ. Մարտիրոսյանն անցկացրեց տարատեսակ հոգեբանական թեստեր և խաղեր: Մասնակիցները կիսվեցին իրենց անձնական պատմություններով և հոգեբանական այն խնդիրներով, որոնց բախվում են իրենց գենդերային ինքնության հիմքով, այնուհետև մասնակիցներից մի քանիսը ներկայացրին ընտանեկան բռնության դեպքերը, հասարակության կողմից խարանը և խտրականությունը:

Ներկա գտնվող Տրանս ԼԳԲԻՔ համայնքի ներկայացուցիչների միջև ստեղծվեց փոխօգնության խումբ՝ օգնելու այն համայնքի ներկայացուցիչներին, որոնք ունեն աջակցության կարիք։

Հանդիպման ավարտին համայնքի ներկայացուցիչների միջև անցկացվեց փոքրիկ հարցում հոգեբանական ծառայությունների հասանելիության վերաբերյալ, որի ժամանակ մասնակիցները հայտնեցին, որ ծառայությունները հասանելի չեն և նրանք կարիք ունեն հոգեբանական աջակցության։

2.2021թ. հոկտեմբերի 26-ին «Իրավունքի կողմ» ԻՀԿ-ի Տրանս ԼԳԲԻՔ ապահով տարածքում իրականացավ ԼԳԲՏ անձանց անվտանգության վերաբերյալ հանդիպում-քննարկում, որը անցկացրեց ՀԿ-ի ծրագրերին մասնակցած Տրանսգենդեր ակտիվիստ, մոդել և դիմահարդար Մոնիկա Սարկիսյանը:

Մոնիկան խոսեց Տրանս ԼԳԲԻՔ համայնքի անվտանգության ապահովման մասին, նկարագրեց մի քանի անձնական դեպք, որի ժամանակ բռնություն է կիրառվել իր նկատմամբ և այդ դեպքերի հիման վրա ներկայացրեց անվտանգության ապահովման մի քանի մանրամասնություններ, որոնք ձեռք էր բերել ծրագրերին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու շնորհիվ։

Մասնակիցները շնորհակալություն հայտնեցին Մոնիկա Սարկիսյանին նմանատիպ ուսուցողական հանդիպում կազմակերպելու համար, քանի որ Տրանս ԼԳԲԻՔ համայնքի անվտանգությունը շատ կարևոր է ներկա իրավիճակում:

3.«Իրավունքի կողմ» ԻՀԿ-ի Տրանս ԼԳԲԻՔ ապահով տարածքում սույն թվականի հոկտեմբերի 29-ին տեղի ունեցավ հանդիպում «քարոզարշավներ վարելու հմտություններ» թեմայով: Հանդիպումը ներառում էր նաև հայկական խոհանոցային միջոցառում` Կուկա Կասյանի մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա էին Տրանս ԼԳԲԻՔ համայնքի տասնհինգ ներկայացուցիչներ, որոնք ժամանել էին մարզերից և մայրաքաղաքից:

Հանդիպման ընթացքում մասնակիցներն ունեցան քննարկում, որի ընթացքում ստացան կարևոր գիտելիքներ` ինչպես իրականացնել քարոզարշավներ:

Այնուհետև հանդիպման հյուր, տրանսգենդեր ակտիվիստ Կուկա Կասյանը, մասնակիցների հետ մտերմիկ զրույցներ ունենալով, պատրաստեց մի շարք հայկական ավանդական ուտեստներ: Մասնակիցները ուտեստների համտեսման ժամանակ խոսեցին համայնքի կարիքներից, ձեռք բերված հաջողություններից, մարտահրավերներից և ապագա քայլերից։ 

 

Հանդիպումները հնարավոր են դարձել «Աստրեան հանուն արդարության» լեսբիների հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Նոյեմբերի 11,2021 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին