EN
>

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԼԳԲՏ+ ՀԱՄԱՅՆՔԻՆ

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն,ի դեմս ամբողջ աշխատակազմի, կամավորների, դատապարտում է ցանկացած տեսակի բռնության դրսևորում, որը կարող է մարդուն զրկել ապահով, անկախ և արժանապատիվ կյանք վարելու իրավունքից։

«Իրավուքնի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հետևում է ներկայումս Ուկրաիանյում կատարվող ռազմական իրադարձություններին, և հաշվի առնելով, որ Ռուսաստանից, Ուկրաինայից պատերազմի հետևանքներից տուժածներ և տեղահանվածներ են ապաստան գտել Հայաստանի Հնարապետությունում, իր պատրաստակամությունն է հայտնում տրամադրելու իրավաբանական, սոցիալական և հոգեբանական աջակցություն, ինչպես նաև պատրաստվում է կազմակերպել հանդիպումներ, քննարկումներ ՝ գնահատելու տեղահանվածների կարիքները և խնդիրները։

Հայաստանի Հանրապետություն ժամանած Տրանս ԼԳԲԻՔ անձինքն, վերջիններիս հարազատները, ընկերները և աջակիցները, ինչպես նաև սեքս աշխատող համայնքի ներկայացուցիչները, ըստ իենց կարիքների և խնդիրների, հնարավորություն կստանան ներգրավվելու «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից իրակականցվող հետագա ծրագրերին։ 

Ցանկացած հարցերի դեպքում զանգահարել +374 11 880 770 հեռախոսահամարով, կամ մեզ հետ կապ հաստատել rightsidengo@gmail.com միջոցով։

Սիրով,

«Իրավունքի Կողմ» Իրավապաշտպան Հասարակական Կազմակերպություն

Մարտի 14, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին