EN
>

«Գրագետ հաղորդակցություն և առցանց ակտիվիզմ» դասընթացի ընդունելություն

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ մեկնարկում է «Իրազեկվածության միջոցով կարծրատիպերի դեմ պայքար» ծրագիրը, որի նպատակն է բարձրացնել տրանսգենդեր անձանց սոցիալական ներգրավվածության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում՝ պայքարելով գենդերային նորմերի և կարծրատիպերի դեմ։

Ծրագրի շրջանակներում հայտարարում ենք «Գրագետ հաղորդակցություն և առցանց ակտիվիզմ» դասընթացի ընդունելություն։ 5 օր տևողությամբ արտագնա դասընթացի շրջանակներում ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան՝

  • ձեռք բերել գիտելիքներ հաղորդակցության, թվային ակտիվիզմի, մեդիագրագիտության, կիբերանվտանգության, մոբայլ ակտիվիզմի, տվյալների հետ աշխատանքի և մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների վերաբերյալ,
  • ստանալ անհատական խորհրդտավություն փորձառու մասնագետների կողմից՝ նվազեցնելու տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնություն հրահրող կոչերը և ատելության խոսքը սոցիալական մեդիայում,
  • փոխանակվել փորձով և գաղափարներով համայնքի մյուս ներկայացուցիչների հետ,
  • միասին կազմակերպել կառուցողական հանրային արշավներ՝ համացանցի միջոցով տրանս անձանց դրական իմիջի խթանման համար:

Ոչ ֆորմալ կրթության, խմբային քննարկումների, գործնական աշխատանքների և խորհրդատվության միջոցով ծրագիրը նպատակ ունի խրախուսել 16 երիտասարդ ՏՐԱՆՍ ակտիվիստների անձնային աճը և խթանել նրանց սոցիալական ներգրավվածությունը գրագետ կերպով:

Դասընթացին կարող են մասնակցել 18-ից 30 տարեկան տրանս ակտիվիստներ, ովքեր բնակվում են Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, պատրաստ են իրականացնել սոցիալական մեդիա արշավներ, հավասարը հավասարին կրթություն, ներգրավվել ՀԿ աշխատանքներում և հանդես գալ մարդու իրավունքների պաշտպանության համար ադվոկացիոն նախաձեռնություններով։

Դիմելու վերջնաժամկետը՝ դասընթացին դիմելու համար խնդրում ենք լրացնել սույն հայտադիմումը մինչև ս․թ հուլիսի 30-ը ներառյալ։

Վայրը` կտեղեկացվի միայն ընտրված մասնակիցներին:

Ժամկետները՝ ս.թ. օգոստոսի 1-5-ը:

Հանդիպման հաճախականությունը՝ օրական 8 ժամ:

Դասընթացի մասնակցության մրցույթը բաղկացած է 2 փուլից։ Դիմում-հայտի հիման վրա առաջին փուլը հաջողությամբ անցած մասնակիցները կհրավիրվեն օնլայն հարցազրույցի, այնուհետև կծանուցվեն ընտրության արդյունքների մասին։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԻՆ ԿՏՐՎԻ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ։

Դասընթացի մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։

*Անձնական եւ անհատական տվյալների (անուն, տարիք, կապի միջոց, բնակության վայր, գենդերային ինքնություն և այլն) պաշտպանվածությունն ապահովված է ՀԿ ներքին քաղաքականություններով և ՀՀ օրենսդրությամբ։ Սույն տվյալները նախատեսված են միայն ընտրության ընթացքում մասնակիցների բազմազանության ապահովման համար։ Սույն տվյալները միայն ենթակա են ՀԿ-ում ներքին օգտագործման համար և չեն տրամադրվելու երրորդ անձնաց։ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ստանձնում է պարտավորություն վերացնելու վերոնշյալ տվյալները, ներառյալ` համացանցից` միջոցառման ավարտից հետո, ողջամիտ ժամկետներում։

Հարգանքներով՝

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն։

Կապ մեզ հետ՝

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ

Հեռ.՝ (+374) 10 880770

Էլ. հասցե՝ rightsidengo@gmail.com  

Աշխատանքային ժամեր՝ 12:30-18:00

Կայք՝ http://rightsidengo.com/

Հուլիս 14, 2022 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին