EN
>

«Ատելության հիմքով հանցագործությունները և մարդու իրավունքների այլ խախտումները ԼԳԲՏԻՔ+ անձանց նկատմամբ Հայաստանում» թեմայով կլոր-սեղան քննարկում

Սույն թվականի մարտի 31-ին` Տրանս Անձանց Տասանելիության Միջազգային օրը, Իրավունքի Կողմ իրավապաշտպան ՀԿ-ն կազմակերպել էր  կլոր սեղան-քննարկում, որին հրավիրված էին Եվրոպական Միության պատվիրակության, Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության, Շվեդիայի Թագավորության դեսպանության, Ժողովրդավարության Ազգային Հիմնադրամի, ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ոլորտում գործող տարբեր հասարակական կազմակերպությունների և հիմնադրամների անդամներ, ԼԳԲՏԻՔ+ համայնքի ներկայացուցիչներ և ակտիվիստներ Երևանից և ՀՀ տարբեր մարզերից։

Հանդիպման նպատակն էր բարձրացնել տրանս անձանց խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը և ներկայացնել 2021-2022 թթ․-ին Իրավունքի Կողմ կազմակերպության իրավական բաժնի կողմից իրականացված «Տրանսգենդեր ԼԳԲԻՔ անձանց նկատմամբ ատելության հիմքով հանցագործությունները և ատելությամբ պայմանավորված այլ իրավախախտումները Հայաստանում» թեմայով հետազոտությունը։

Հանդիպման պաշտոնական բացմանը ելույթ ունեցավ կազմակերպության նախագահ, տրանսգենդեր ակտիվիստ Լիլիթ Մարտիրոսյանը՝ ներկայացնելով կլոր-սեղան քննարկման նպատակը և խոսելով տրանս անձանց նկատմամբ շարունակական բռնության և խտրականության ու համայնքի ներկայացուցիչների կյանքի որակի վրա այդ ամենի ազդեցության մասին։  

Ապա կազմակերպության իրավաբան Արթուր Մարգարյանը ներկայացրեց Իրավունքի Կողմ ՀԿ-ի կողմից իրականացվող իրավական գործերը՝ ՀՀ տարբեր մարմիններում և Եվրադատարանում, իսկ Սոնա Հարությունյանը ներկայացրեց կազմակերպության իրավական թիմի կոզմից իրականացված «Ատելության հիմքով հանցագործությունները և մարդու իրավունքների այլ խախտումները ԼԳԲՏՔԻ+ անձանց նկատմամբ Հայաստանում» խորագրով հետազոտության արդյունքները, որոնք արտացոլում են համայնքի նկատմամբ իրավախախտումների վիճակագրությունը։

Իրավական հաշվետվությանը հաջորդեց «Մարդու Իրավունքների Վիճակը Հայաստանում» կլոր-սեղան քննարկումը։ Իրենց կազմակերպությունների փորձով ու ոլորտում դրական ու բացսական միտումների վերաբերյալ մշտադիտարկման արդյունքներով կիսվեցին «Կանանց Ռեսուրսային Կենտորնի», «Տրանս Անձանց Իրավունքների Պաշտպանության Գլոբալ Հիմնադրամի», «Փինք» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «ՖեմԳրադանանի»-ի ներկայացուցիչները։

Միջոցառման ամփոփիչ մասում Տրանս ակտիվիստներ Քիմբերլիի, Մարիի, Քելլիի մասնակցությամբ տեղի ունեցավ «Տրանգենդեր Անձանց Ձայնը» պանելային քննարկմունը, որի ընթացքում խոսվեց այն մարտահրավերների մասին, որոնց բախվում են տրանս անձինք Հայաստանում և  սոցիալական մեդիայում նրանց ակտիվիզմի և համայնքի նկատմամբ ատելության խոսքի կանխարգելմանն ուղղված գործունեության մասին։ Հանդիպումն ընթացավ բուռն երկխոսությունների, վերլուծությունների, քննարկումների արդյունավետ մթնոլորտում: 

Նշենք, որ սույն միջոցառումը հնարավոր է դարձել «Հավասարության ֆոնդի» և «Աստրեան հանուն արդարության» լեսբիների հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։

Ապրիլի 05, 2023 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին