EN
>

ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ ՀԿ-Ն ՄՇԱԿԵԼ Է «ԻՄԱՑԻՐ ՔՈ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ» ԽԱՂԸ՝ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒԹՅՈՒՆԸ

Իրավունքի Կողմ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը Տրանս և ԼԳԲԻՔ համայնքում բարձրացնելու նպատակով ստեղծել է «Իմացիր ՔՈ իրավունքները» քարտային խաղը։ Խաղը հնարավոր է դարձել Միացյալ Նահանգների Գերմանական Մարշալ Հիմնադրամի և Սևծովյան Վստահության կազմակերպության ֆինանասական աջակցությամբ։

                         

Խաղի նկարագիրը
Յուրաքանչյուր խաղաքարտի վրա վերևի հատվածում նշված է մարդու իրավունքների 30 հոդվածներից մեկը, իսկ ներքևում մի իրադարձության նկարագրություն։ Խաղը սկսելու համար խաղացողներից մեկը պատահականության սկզբունքով վերցնում է քարտ և կարդում է ներքևում գրված պատմությունը, իսկ խաղընկերը դրա հիման վրա պետք է պատասխանի, թե որ հոդվածի մասին է խոսքը։ Խաղը կարելի է խաղալ երկուսով կամ զույգերով Իրավունքի Կողմ ՀԿ-ի համայնքային անվտանգ տարածքում:

«Իմացիր ՔՈ իրավունքները» քարտային խաղը ստեղծարար և մասնակցային միջոց է՝ բարձրացնելու մարդու  իրավունքների վերաբերյալ իրազեկվածությունը: Կարևոր է խտրականության ենթարկված համայնքների ներկայացուցիչներին ներգրավել իրենց իրավունքների մասին իրազեկվածության ձևավորման գործում, քանի որ այս կերպ խաղը դառնում է ոչ միայն կրթական գործիք, այլ նաև Տրանս և ԼԳԲԻՔ երիտասարդների համար իրենց իրավունքների պաշտպանության գործում ավելի ակտիվ դեր ստանձնելու միջոց:

Խաղի հեղինակային իրավունքները պաշտպանված են և պատկանում են Իրավունքի Կողմ ՀԿ-ին։

Ապրիլի 20 Հայաստան, Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին