70 ՏԱՐԻ ԱՆՑ ԱՆԳԱՄ ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ

1948-ին դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մարդու 30 հիմնարար իրավունքները սահմանող Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Արդյունքում ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում և ՀՀ-ի ստորագրած միջազգային հռչակագրերում և կոնվենցիաներում։

Չնայած մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված տեղական և միջազգային փաստաթղթերիառկայությանը, ելնելով տրանսգենդեր անձանց իրավունքների պարբերաբար ոտհանարումներից ՀՀ-ում, «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն փաստում է, որ դրանք ամբողջությամբ չեն կիրառվում ՀՀ-ում։ 2016-ից մինչեւ 2018-ի դեկտեմբեր «Իրավունքի կողմ» ՀԿ-ն գրանցել է տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնության 283 դեպք ՝ ներառյալ ֆիզիկական բռնության, բռնաբարության եւ առևանգման դեպքերը, որոնք կատարվել են տրանսգենդեր անձանց ընտանիքի անդամների, ազգայնական խմբերի եւ նույնիսկ հանրային պաշտոնյաների կողմից: 

Տրանսգենդեր անձիք շարունակում են ենթարկվել բռնության, խտրականության եւ ծաղրանքի հանրային կյանքի բոլոր բնագավառներում, ինչպիսիք են բժշկական հաստատությունները, պետական մարմինները, ոստիկանության բաժանմունքները, ուսումնական հաստատությունները, սպորտային եւ ժամանցային վայրերը, հանրային ծառայություններից օգտվելիս, բնակարաններ վարձելիս եւ այլն։ Տրանսֆոբիայի աճին անասելիորոն նպաստում է տրանս անձանց իրավահավասարությանն ուղղված քայլեր ձեռնարկելու պետական կամքի բացակայությունը։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին հոդվածը նշում է, որ «…բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով»: Հիմք ընդունելով Հայաստանի պարտականությունները իր քաղաքացիների առջեւ՝ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել տրանսգենդեր անձանց նկատմամբ բոլոր տեսակի բռնությունները եւ սկսել իրականցնել հավասարությանը նպատակուղված քաղաքականություն՝ ապահովելու համար հարգանքն առ մարդ, հարգանք առ քաղաքացի։

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին