EN
>

70 ՏԱՐԻ ԱՆՑ ԱՆԳԱՄ ՄԱՐԴՈՒ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՉԵՆ

1948-ին դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց մարդու 30 հիմնարար իրավունքները սահմանող Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Արդյունքում ամբողջ աշխարհը դեկտեմբերի 10-ը նշում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր: Մարդու իրավունքներն ու հիմնարար ազատություններն ամրագրվել են նաև Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում և ՀՀ-ի ստորագրած միջազգային հռչակագրերում և կոնվենցիաներում։

Չնայած մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված տեղական և միջազգային փաստաթղթերի առկայությանը, ելնելով տրանսգենդեր անձանց իրավունքների պարբերաբար ոտհանարումներից ՀՀ-ում՝ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն փաստում է, որ դրանք ամբողջությամբ չեն կիրառվում ՀՀ-ում։ 2016-ից մինչև 2018-ի դեկտեմբեր «Իրավունքի կողմ» ՀԿ-ն գրանցել է տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնության 283 դեպք ՝ ներառյալ ֆիզիկական բռնության, բռնաբարության և առևանգման դեպքերը, որոնք կատարվել են տրանսգենդեր անձանց ընտանիքի անդամների, ազգայնական խմբերի և նույնիսկ հանրային պաշտոնյաների կողմից: 

Տրանսգենդեր անձինք շարունակում են ենթարկվել բռնության, խտրականության և ծաղրանքի հանրային կյանքի բոլոր բնագավառներում, ինչպիսիք են բժշկական հաստատությունները, պետական մարմինները, ոստիկանության բաժանմունքները, ուսումնական հաստատությունները, սպորտային և ժամանցային վայրերը, հանրային ծառայություններից օգտվելիս, բնակարաններ վարձելիս և այլն։ Տրանսֆոբիայի աճին անասելիորոն նպաստում է տրանս անձանց իրավահավասարությանն ուղղված քայլեր ձեռնարկելու պետական կամքի բացակայությունը։

Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի առաջին հոդվածը նշում է, որ «…բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար` իրենց արժանապատվությամբ և իրավունքներով»: Հիմք ընդունելով Հայաստանի պարտականությունները իր քաղաքացիների առջև՝ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն կոչ է անում անհապաղ դադարեցնել տրանսգենդեր անձանց նկատմամբ բոլոր տեսակի բռնությունները և սկսել իրականցնել հավասարությանը նպատակուղված քաղաքականություն՝ ապահովելու համար հարգանքն առ մարդ, հարգանք առ քաղաքացի։

Դեկտեմբերի 12, 2018 Հայաստան Երևան

Բաժանորդագրվի՜ր մեր նորություններին