ENG
Թեժ գիծ
(+374) 77 594 584
Էլ-հասցե
rightsidengo@gmail.com
Աշխատում ենք
Երկ-ուրբ: 12։00 - 20։00

Տրանգենդեր լինելը այլևս հոգեկան շեղում չէ

 
Մեծ ուրախությամբ ուզում ենք Ձեզ տեղեկացնել, որ Առողջապահական Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) տրանսգենդեր ինքնությունը այլևս չի համարվում հոգեկան շեղում:
Հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների միջազգային վիճակագրական դասակարգումը (ՀՄԴ, ՝ ICD), ղեկավար փաստաթուղթ է, որն առողջապահության բնագավառում օգտագործվում է որպես բժշկական վիճակագրության և հիվանդությունների դասակարգման հիմք։ Ըստ ԱՀԿ-ի բնորոշման՝ «ստանդարտ դիագնոստիկ գործիք է համաճարակաբանության, առողջապահության կառավարման համար և կլինիկական նպատակներով»։ Դասակարգման օբյեկտներն են հիվանդությունների տեսակները, որոնց ողջ բազմությունը բաժանվում է դասերի, խմբերի և ենթախմբերի։ Այն հրապարակվում է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից և վերանայվում է յուրաքանչյուր 10 տարին մեկ անգամ։
Ներկայումս գործում է Հիվանդությունների միջազգային դասակարգում, Տասներորդ վերանայումը (ՀՄԴ-10, ICD-10)։ Հունիսի 18-ին, ԱՀԿ ներկայացրեց ՀՄԴ-11 տարբերակը, որտեղ տրանսգենդեր ինքնությունն այեւս ներկայացվաց չէ շեղումների շարքում։
Սա հպարտության և ուրախության պահ է աշխարհի բոլոր տրանսգենդեր անձանց համար:  Վերջ է դրվում ամոթալի, խարանով և խտրականությամբ լի մի ժամանակաշրջանի և սկսվում է նորը` ավելի ազատ և արդար մի ժամանակաշրջան: Սա այն փոքրիկ հաղթանակն է, որի վրա պետք է կառուցվի ավելի բաց և բազմազան հասարակությունը:
Բայց մենք դեռ ունենք շատ անելիքներ, որպեսզի այս փոփոխությունները հասնեն նաև Հայաստան: ՀՄԴ-11 կներկայացվի անդամ պետություններին 2019թ. մայիսին Առողջապահության համաշխարհային ասամբլեայի ժամանակ եւ ուժի մեջ կմտնի 2022թ. թվականի հունվարի 1-ից: Մենք կոչ ենք անում մեր պետական մարմիններին չսպասել մինչ 2022թ. եւ հեշտացնել ու բարելավել մեր տրանսգենդեր համաքաղաքացիների կյանքը օր առաջ՝ կատարելով համապատասխան փոփոխոթյուններ։
Ամբողջական նյութը կարող եք կարդալ այստեղ:шаблоны для dle 11.2
19-06-2018, 18:24 / Նորություններ

Ավելացնել մեկնաբանություն

  • Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив

BrusanPew
Гости
28 июня 2018 15:40
0
Люди кто хочет играть в современные игры на высоких настройках с динамичными теняими даже на самых слабых ПК или ноутах. Без лагов и фризов (Но нужен более менее нормальный инет). Читайте статья по настройке компа здесь. Видео по установке и настройке смотрите тут. Играю уже пол года на ведре 2005 г. Буду рад кому помог разорить буржуев игровой индустрии!!!
up