ENG
Թեժ գիծ
(+374) 77 594 584
Էլ-հասցե
rightsidengo@gmail.com
Աշխատում ենք
Երկ-ուրբ: 12։00 - 20։00

Հանրային Հայտարարություն կապված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության Օրվա հետ

 
 
 1995 թվականի հուլիսի 5-ին Հայաստանում ընդունվել է ՀՀ Սահմանադրությունը, որը մի քանի անգամ ենթարկվել է փոփոխությունների, սակայն և ոչ մի անգամ այդ փոփոխությունները չեն ազդել տրանսգենդեր անձանց  վրա: Ցավոք սրտի տրանսգենդեր անձանց իրավունքների խախատումը ՀՀ-ում կրում է պարբերական բնույթ, պահանջում է համակարգային լուծումներ եւ քաղաքական կամք դրանք լուծելու համար։
Տրանսգենդեր անձիք իրենց գենդերային ինքնության եւ ինքնաարտահայտման պատճառով շատ ուսումնական հաստատություներում ենթարկվում են ծաղրանքի, խարանի ու խտրականության սկսած դեռ վաղ հասակից: Նրանցից քչերին է հաջողվում ավարտել դպրոցը, իսկ ԲՈՒՀ ավարտած տրանսգենդեր անձանց կարելի է մատների վրա հաշվել: Թերի ուսման եւ հայ հասարակությունում ձեւավորված կարծրատիպերի հետեւանքով, տրանսգենդեր անձինք շատ հաճախ դառնում են անօթեւան, ձեռք բերում բազմաթիվ առողջական խնդիրներ եւ կորցնում ապրելու ցանկությունը :
  Միեւնույն ժամանակ, ՀՀ-ում տրանսգենդեր անձանց համար չկան ֆինանսական, բժշկական եւ իրավական հնարավորություններ առանց բարդությունների համապատասխանեցնել իրենց գենդերային ինքնությունը և անձնագրային սեռը, որը առաջացնում է մի շարք խնդիրներ առօրյա կյանքում: Գենդերի իրավական ճանաչման համար անհրաժեշտ են բազմակի պարտադիր բժշկական միջամտություններ, որոնց միջով անցնելու համար շատերը չունեն անհրաժեշտություն եւ ցանկություն, իսկ ունեցողները ֆինանսական միջոցներ: Վերապատրաստված Էնդոկրինոլոգների, հոգեբանների եւ վիրաբույժների բացկայաթույան պայմաններում, շատերն ինքնուրույն են սկսում ընդունել հորմոններ, որոնք առաջացնում են բազմաթիվ առողջական կողմնակի խնդիրներ։ Բուժ. հաստատություներում տրանսֆոբիայի պատճառով տրանսգենդեր անձիք բախվում են խտրականության, դառնում են հոգեբանական և ֆիզիկական բռնության զոհեր: Տրանսգենդեր համայնքի ներկայացուցիչները փաստում են, որ այդ խտրականության, բռնության և խարանի պատճառով խուսաբում են այցելել բժիշկների։
  Մինչդեռ ԱՀԿ-ն այս տարի հեռացրեց տրանսգենդերությունը հիվանդությունների շարքից, ՀՀ-ում դեռ բացակայում են ուղեցույցներ սեռափոխման վիրահատությունների իրականացման համար։ 
 Միայն վերջին մեկ ու կես տարվա ընթացքում, “Իրավունքի Կողմ” իրավապաշտպան ՀԿ-ն արձանագրել է ավելի քան ատելության հողի վրա իրականացված 150 բռնության դեպք, իսկ բռնության զոհերից շատերն անգամ խուսաբել են դիմել ոստիկանություն եւ բուժ հաստատություն։
 Մենք համավասար ՀՀ քաղաքացիներ ենք, սակայան մեր արժանապատվությունը ոտնահարվում է ամենուրեք, իսկ հավասարության մասին խոսք անգամ լինել չի կարող:   Մեր կոչն ու հորդորն ենք անում մեր նոր իշխանություններին հետամուտ լինել տրանսգենդեր անձանց սահմանադրական իրավունքների իրականացմանն ու պաշտպանմանը:
Նկարի Հղումը: https://armlur.am/195270/ 
шаблоны для dle 11.2
6-07-2018, 15:02 / Նորություններ

Ավելացնել մեկնաբանություն

  • Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив

Հանրային Հայտարարություն

06 июл 2018 ,admin
 1995 թվականի հուլիսի 5-ին Հայաստանում...

Տրանգենդեր լինելը այլևս

19 июн 2018 ,admin
 Մեծ ուրախությամբ ուզում ենք Ձեզ տեղեկացնել,...

Ես Անվախ եմ

17 май 2018 ,admin
 ...
up