ENG
Թեժ գիծ
(+374) 77 594 584
Էլ-հասցե
rightsidengo@gmail.com
Աշխատում ենք
Երկ-ուրբ: 12։00 - 20։00

Մամլո հաղորդագրություն ՀՀ Երևանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանի՝ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ գրասենյակ ապօրինի մուտք գործելու հետ կապված

 

ՀՀ Երևանի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը, որի դեմ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն մեկ տարի շարունակ դատական գործընթացների մեջ է, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել իր՝ «Իրավունքի կողմ» Իրավապաշտպան ՀԿ-ի նկատմամբ գործած բռնության վերաբերյալ: Գրառման ներքևում մի շարք անձանց կողմից կատարվել են ատելության կոչեր եւ վիրավորական արտահայտություններ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ աշխատակիցների, շահառուների և առհասարակ ԼԳԲՏ անձանց նկատմամբ: Մեկնաբանություններից մի քանիսն են.
«Դրանց հասցեն ասա մի հատ դրանց գլխին գրասենյակ բերենք»,
«Դրանց պետք է վտարել երկրից, դրանք վիռուս են մեր երեխաների համար, ազատվել» և այլ նմանատիպ ատելության կոչեր և վիրավորանքներ:
Հիշեցնենք, որ 2017 թվականին, Նաիրա Նահապետյանը լինելով ավագանու անդամ, ապօրինի մուտք էր գործել «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ, սպառնացել ու պահանջել է փաստաթղթեր եւ մոտ 1 ժամ 30 րոպեով խաթարվել է «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ աշխատանքի բնականոն ընթացքը։ ՀԿ նախագահը ենթարկվել էր հոգեբանական ճնշման, իսկ Նաիրա Նահապետյանի ամուսինը, այդ պահին շենքի առաջին հարկում միջին ծանրության վնասվածք էր հասցրել ՀԿ-ի խորհրդի անդամին։
Հիշեցնենք, որ Նաիրա Նահապետյանի ամուսնու նկատմամբ հարուցված քրեական գործը կարճվել էր, իսկ բողոքարկումը մերժվել, այնուամենայնիվ «Իրավունքի կողմ» ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչություն՝ պահանջելով, որ Նաիրա Նահապետյանի դեմ հարուցվի քրեական գործ ըստ ՀՀ քրեական օրենքսգրքի 322 հոդվածի: Բացի այդ նույն դեպքի կապակցությամբ «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան քաղաքացիական հայց է ներկայացրել Նաիրա Նահապետյանի դեմ՝ պահանջելով Նաիրա Նահապետյանից ներողություն խնդրել վիրավորելու և արժանապատվությունն արատավորելու համար:
Մեր աշխատակիցներից, կամավորներից և շահառուներից մի քանիսն արդեն ստացել են սպառնալիքներ վերոնշյալ գրառումից հետո: Նման գրառումը և մեկանաբանությունները խաթարում են տրանսգենդեր համայնքի և «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի անվտանգությունն ու ապահովությունը: «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հորդորում եւ պահանջում է զերծ մնալ նմանատիպ սպառնալիքներից և գրառումներից՝ հարգելով տրանսգենդեր անձանց արժանապատվությունը եւ չխաթարել արդեն իսկ ճնշումների, բռնությունների, խարանի եւ խտրականության զոհ դարձած տրանսգեդներ համայնքի անվտանգությունը, քանի որ նմանատիպ սպառնալից, վիրավորական և ատելությամբ լի գրառումները սրում են արդեն իսկ լարված իրավիճակը:
шаблоны для dle 11.2
8-08-2018, 17:56 / Նորություններ

Ավելացնել մեկնաբանություն

  • Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

04 сен 2018 ,admin
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ...
up