ENG
Թեժ գիծ
(+374) 77 594 584
Էլ-հասցե
rightsidengo@gmail.com
Աշխատում ենք
Երկ-ուրբ: 12։00 - 20։00

«Իրավունքի Կողմ» Իրավապաշտպան ՀԿ-ն իրականացրեց 2-րդ Տրանս Ճամբարը

                            2018թ.-ի օգոստոսի 13-16-ը «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան Հասարակական Կազմակերպությունը Աղվերանում կազմակերպել էր 2-րդ Տրանս Ճամբարը:
Տրանս ճամբարի պաշտոնական բացումը կատարեց կազմակերպության հիմնադիր նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը։ Մասնակիցները ներկայացրեցին իրենք իրենց և ծանոթացան միմյանց հետ: Նրանք սահմանեցին քառօրյա ճամբարի կանոնները եւ արտահայտեցին իրենց սպասումները ճամբարի վերաբերյալ:
 «Իրավունքների Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն ճամբարին հրավիրել էր գենդերային հիմնահարցերի միջազգային փորձագետ-դասընթացավարների։ 
  Առաջին օրվա ընթացքում միջազգային փորձագետներից մեկը անցկացրեց «Սեռականություն եւ Գենդեր» թեմայով դասընթացը ճամբարի մասնակիցների հետ: Օրը շարունակվեց մարդու սեռականության եւ գենդերի կենսաբանական տեսությունների ակտիվ քննարկումներով:        Մասնակիցներից մեկի խոսքերով ՝ «Իմ ակնկալիքներն իրականացան, չնայած ես չէի սպասում նոր գիտելիքներ ձեռք բերել, այնուհանդերձ ես ստացա շատ նոր գիտելիքներ։ Կարելի է ասել, որ սա լավագույն դասընթացներից մեկն էր, որ երբևէ ներկա եմ եղել»:
Մեկ այլ մասնակից իր երախտագիտությունն է հայտնում՝ ասելով. «Տրանս ճամբարը մեծ հնարավորություն է ամեն մի տրանս քվիր անձի համար նման երկրում: Դա ոչ միայն լավ հնարավորություն է նոր բան սովորելու, այլեւ 4 օրվա ընթացքում անցկացվող միջոցառումներին մասնակցելու, որտեղ հին ու նոր սերունդները հանդիպում են միմյանց եւ ծանոթանում միմյանց պատմությունների հետ: Որպես տրանս մարդիկ, շատ կարեւոր է, որ մենք շփվենք միմյանց հետ եւ չկորցնենք մեր ինքնությունը, այն, թե ով ենք մենք: Իսկ «Իրավունքի Կողմ» ՀԿ-ի շնորհիվ սա երկրորդ տարին անընդմեջ իրականացվող տրանս ճամբարն է, որը շատ լավ անցավ եւ հույս ունեմ, կարելի է ասել, որ իրականում ես վստահ եմ, որ առաջիկա տրանս ճամբարները կլինեն ավելի լավը բոլորի համար: Շնորհակալություն ձեր օգնության եւ հոյակապ կազմակերպված ճամբարի համար»:
   Մեկ ուրիշ մասնակից արտահայտեց իր հիացմունքը՝ նշելով. «Շատ ինֆորմատիվ էին սեռականություն և գենդեր, ինչպես նաև ընտանեկան բռնության թեմաները։ Շատ բան սովորեցի։ Ինչպես նաև շատ եմ կարևորում սեքս աշխատողների քաջությունը, որը նրանք դրսևորեցին իրենց կյանքի պատմությունները պատմելիս»։
  Երկրորդ տրանս ճամբարի երկրորդ օրը «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրեց օրակարգը՝ խոսելով մի քանի կարևորագույն թեմաների մասին, ինչպիսիք են տրանս ակտիվիզմը, սեռափոխությունը, հորմոնային թերապիան և սեքս աշխատանքը: Լիլիթ Մարտիրոսյանը և կազմակերպության խորհրդի անդամ Կառլոս Ավագյանը խոսեցին սեռափոխության և հորմոնային թերապիայի իրավական կարգավորումների մասին Հայաստանում։ Տեղի սեքս աշխատողները խոսեցին իրենց կյանքի, դժվարությունների եւ հաջողությունների վերաբերյալ: Մասնակիցներից մեկը տրանս անձանցից մեկի քույրն էր, ով իր զգացմունքները կիսեց ճամբարի մասնակիցների հետ ընտանիքում տրանս անձ հանդիսացող անդամի ընդունման դժվարությունների մասին` քաջալերելով իր տրանս քրոջը կյանքի ցանկացած իրավիճակում: Դա հուզեց բոլոր մասնակիցներին, քանի որ դա համընդհանուր խնդիր էր հանդիսանում բոլոր ներկաների համար։
Տրանս ճամբարի երրորդ օրը «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի ծրագրերի եւ քաղաքականության ղեկավար Աշոտ Գևորգյանը ներկայացրեց մարդու իրավունքների պաշտպանության հիմնարար մեխանիզմները, կոնվենցիաները, Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության տարբերությունները, ԵԱՀԿ գործառույթը: Հաջորդիվ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի հանրային կապերի եւ հաղորդակցման մասնագետ, իրավապաշտպան Մարիամ Կուրշուդյանը զրուցեց ճամբարի մասնակիցների հետ բռնության, մասնավորապես տրանս անձանց հանդեպ կիրառվող ընտանեկան բռնության, դրանց առանձնահատկությունների, տեսակների եւ դրանց դեմ պայքարի միջոցների մասին: Օրը եզրափակվեց ինտերակտիվ քննարկումներով։ Մասնակիցները խաղարկեցին բեմական դատավարություն՝ կիռառելով օրվա ընթացքում ստացված մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմները:
 Երկրորդ տրանս ճամբարի վերջին օրը լի էր ինտերակտիվ խաղերով եւ թիմային քննարկումներով: Օրվա վերջում «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը տրանս ճամբարի մասնակիցներին հանձնեց վկայականներ տրանս ճամբարի մասնակցելու կապակցությամբ: Բոլոր մասնակիցները ճամբարից հեռացան նոր գիտելիքներով՝ շատ ավելի ոգեշնչվելով հզոր և ապրումակցող համայնքի զգացումներով:
   Լիլիթ Մարտիրոսյանը նշում է, որ տրանս ճամբարը կկրի շարունակական բնույթ, քանի որ դա օժանդակում է համայնքի անդամների միմյանց ճանաչելուն, ինքնօգնության խմբերի ձևավորմանը և ավելի ամուր տրանս համայնք ունենալուն ամբողջ Կովկասյան 
տարածաշրջանում։


  Ճամբարը կազմակերպվել է «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից «Ժողովրդավարության Եվրոպական Հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։ 
 

шаблоны для dle 11.2
20-08-2018, 17:11 / Նորություններ

Ավելացնել մեկնաբանություն

  • Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

04 сен 2018 ,admin
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ...
up