ENG
Թեժ գիծ
(+374) 77 594 584
Էլ-հասցե
rightsidengo@gmail.com
Աշխատում ենք
Երկ-ուրբ: 12։00 - 20։00

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 


«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՈՒ ՏՐԱՆՍ ԱՆՁԱՆՑ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

   «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ս.թ. սեպտեմբերի 3-ին բողոք դիմում է ստացել երկու տրանս անձանցից Երևանի մարզասրահներից մեկում մարզասրահի աշխատակիցների կողմից խտրականության ենթարկվելու, սպառողական իրավունքի ոտնահարման, ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակման և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի մասին։
Սույն թվականի օգոստոս ամսին, ՀՀ քաղաքացիներ Մ.Ս.-ը և Ն.Ա.-ն մարզասրահի աշխատակիցների կողմից արգելվել է օգտվել մարզասրահի ծառայություններից, այն «հիմնավորմամբ», որ վերջիններս տրանս անձիք են, որն ուղիղ կերպով հայտարարվել է Մ.Ս.-ը և Ն.Ա.-ն։
   Մ.Ս.-ին և Ն.Ա.-ին աշխատակիցները ծաղրի են ենթարկել, վիրավորել, ստորացրել, դադարեցրել են մարզասրահի անդամակցությունը և արգելել մուտքը դեպի մարզասրահ։ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանի հետ հեռախոսային զրույցի ժամանակ սպորտային ակումբի տնօրեն ներկայացած Լ. Գ.-ը հաստատել է իր աշխատակիցների խտրական դիրքորոշումը տրանս անձանց հանդեպ, որի վերաբերյալ առկա է ձայնագրություն։ Վերջինս նաև զարմանքով նշեց, թե արդյո՞ք Մարտիրոսյանը տեսել է այդ մարդկանց տեսքը և արդյո՞ք դա նորմալ է։ Նրա խոսքերով. «նորմալ հայ տղամարդիկ կաշկանդվում էին տրանս անձանց ներկայությունից, քանի որ պարզ չէր այդ անձը տղա է, թե աղջիկ։ Կրծքերով տղամարդիկ են գալիս, չգիտես՝ որ հանդերձարանի բանալին տաս»։ Նա որպես տնօրեն նախընտրում է, որ այդպիսի մարդիկ չհաճախեն մարզասրահ, քան թե իրենք մյուս «նորմալ» հաճախորդներից զրկվեն։
  Ելնելով վերոգրյալից՝ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հարցում է ուղղել մարզասրահի տնօրենին, պահանջելով պարզաբանել, թե ի՞նչ իրավական ակտերի հիման վրա է մարզասրահի տնօրենը Մ. Ս.-ի և Ն.Ա.-ի մուտքը արգելել՝ վերջիններիս կողմից արդեն իսկ ձեռք բերված աբոնեմենտները չեղարկելով։
  Մարզասրահի անձնակազմի կողմից նման գործողություններն «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը որակում է որպես խտրականություն եւ դատապարտում է նման վերաբերմունքը տրանս անձանց նկատմամբ։ Տրանս անձիք մինչ օրս պաշտպանված չեն խտրական դրսևորումներից ՀՀ օրենսդրությամբ, քանի որ ՀՀ օրենսդրությունը չի կարգավորում գենդերային ինքնության և ինքնարտահայտման հիմքով խտրականության արգելքը: «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կդիմի օրենքով նախատեսված միջոցների, այդ թվում և ՀՀ դատական մարմիններ տուժողների իրավունքները վերականգնելու նպատակով։
шаблоны для dle 11.2
4-09-2018, 18:42 / Նորություններ

Ավելացնել մեկնաբանություն

  • Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

04 сен 2018 ,admin
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ...
up