ENG
Թեժ գիծ
(+374) 77 594 584
Էլ-հասցե
rightsidengo@gmail.com
Աշխատում ենք
Երկ-ուրբ: 12։00 - 20։00

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը մասնակցեց Ուկրաինայում կայացած Հետսովետական Տրանսկոալիցիայի կողմից կազմակերպված տրանս ճամբարին

2018 թ.-ի սեպտեմբերի 21-23ը «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչները մասնակցեցին Ուկրաինայում կայացած Հետսովետական Տրանսկոալիցիայի կողմից կազմակերպված տրանս ճամբարին։ Ճամբարին ներկա էին նաև բազմաթիվ տրանսգենդեր ակտիվիստներ այլ հետսովետական երկրներից։
Ճամբարի ժամանակ կազմակերպվեցին պանելային քննարկումներ գենդերային ինքնության և սեռական կողմնորոշվածության, ինչպես նաև ոչ բինարության մասին։ Քննարկվեցին նաև սեքս աշխատանքի բարդությունները, սպեցիֆիկան և խտրականութունը տրանսգենդեր անձանց հանդեպ։
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, կազմակերպության պլանավորման մասնագետ Վրեժ Վարժապետյանը և տրանսգենդեր ակտիվիստ Նոռա Պետրոսյանը ներկայացրեցին «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության եռամյա գործունեությունը՝ քննարկելով հետխորհրդային երկրներում տիրող տրանսֆոբ մթնոլորտը, հորմոնոթերապիայի և սեռափոխության գործընթացները կարգավորող օրենքների բացակայությունը Հայաստանի Հանրապետությունում։
шаблоны для dle 11.2
28-09-2018, 16:13 / Նորություններ

Ավելացնել մեկնաբանություն

  • Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив

up