ENG
Թեժ գիծ
(+374) 77 594 584
Էլ-հասցե
rightsidengo@gmail.com
Աշխատում ենք
Երկ-ուրբ: 12։00 - 20։00

ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԱՆՁԱՆՑ ԵՎ ՍԵՔՍ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԶԼՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

2018թ.-ի Հոկտեմբերի 26-27-ին «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իրականացրեց աշխատաժողով  տրանսգենդեր անձանց և սեքս աշխատողների իրավունքների վերաբերյալ  ԶԼՄ  ներկայացուցիչների հետ։
Աշխատոժողովի առաջին օրը «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրեց կազմակերպության կառուցվածքը, կատարած աշխատանքները և տրանսգենդեր անձանց խնդիրներն ու կարիքները ՀՀ-ում:
Աշխատաժողովը շարունակեց «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի քաղաքականության և ծրագրերի ղեկավար Աշոտ Գևորգյանը՝ ներկայացնելով «Ատելության հիմքով հանցագործությունները և ատելությամբ պայմանավորված այլ դեպքեր տրանսգենդեր անձանց հանդեպ Հայաստանում 2016-2017 թթ.»  հետազոտության արդյունքները։ Առաջին օրվա հաջորդ թեման աշխատաժողովի մասնակիցներին ներկայացրեց  Լիլիթ Մարտիրոսյանը՝ խոսելով հորմոնոթերապիայի եւ սեռափոխության  մասին: 
Աշխատաժողովի երկրորդ օրը  մասնակիցները միասին ամփոփեցին նախորդ օրը ձեռք բերված գիտելիքները, խոսեցին սեքս աշխատանքից և տրանսգենդեր սեքս աշխատողների իրավունքներից ՀՀ-ում։
ԶԼՄ ներկայացուցիչները տրանսգենդեր անձանց հետ միասին ներկայացրեցին իրենց համատեղ ուժերով պատրաստված լրատվական նյութերը, ինչպես նաև, ամփոփելով աշխատաժողովը, կիսվեցին իրենց հետագա քայլերի մասին, կապված մեդիա դաշտում տրանսգենդեր և սեքս աշխատող անձանց իրավունքները էթիկապես ճիշտ և մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներից  ելնելով լուսաբանելու վերաբերյալ։
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը աշխաժողովի ավարտին շնորհակալություն հայտնեց ներկա անձանց՝ հանձնելով ԶԼՄ ներկայացուցիչներին  վկայականներ և հույս հայտնելով, որ աշխատաժողովից հետո տրանսգենդեր անձանց և սեքս աշխատողների մասին նյութերը կլինեն ավելի շատ գիտելիքահեն, և չեն հիմնվի հասարակության կարծրատիպային պատկերացումների վրա, այլ կբխեն մարդու իրավունքների դիտակետից։

Այս աշխատաժողովը կազմակերպվել է «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության կողմից «Ժողովրդավարության Եվրոպական Հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ։

шаблоны для dle 11.2
1-11-2018, 16:31 / Նորություններ

Ավելացնել մեկնաբանություն

  • Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив

up