ENG
Թեժ գիծ
(+374) 77 594 584
Էլ-հասցե
rightsidengo@gmail.com
Աշխատում ենք
Երկ-ուրբ: 12։00 - 20։00

«ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿՈՂՄ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ-ն, «ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՀԿ-ն և «ՖՈՐ ՖԵՄ/4 ՖԵՄ» ԿԱՆԱՆՑ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ-ն ԿՆՔԵՑԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ

Հայաստանում կանայք դեռևս մնում են դժվարին իրավիճակում մի շարք պատճառներով՝ հայրիշխան ընտանիքի ավանդական ընկալումը, գենդերային հիմքով խտրականությունը աշխատաշուկայում, որը սրում է կանանց առանց այդ էլ բարդ տնտեսական իրավիճակը, աղքատությունը եւ գործազրկությունը: Աշխատանքաշուկայում խտրականության խնդիրը առավել տեսանելի է, երբ խոսքը վերաբերում է փոքրամասնություն կազմող կանանց, ինչպիսիք են հաշմանդամություն ունեցող կանայք, տրանս կանայք եւ  փախստական կանայք: Պետական եւ ոչ պետական տվյալները ցույց են տալիս, որ այս համայնքները մարգինալացված են, չունեն հմտություններ եւ ինքնավստահություն, որն էլ հասարակական եւ մշակութային կարծրատիպերի արդյունք է: Իրականում փախստական, տրանս կանայք եւ հաշմանդամություն ունեցող կանայք բախվում են բազմակի խտրականությունների իրենց սեռի և  գենդերային ինքնության, ֆիզիկական կարողությունների եւ իրավական կարգավիճակի պատճառով:
«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը մի կողմից, «Հավասարության հնարավորություն» մարդասիրական հասարակական կազմակերպությունը, մյուս կողմից, «Ֆոր Ֆեմ/4 Ֆեմ» կանանց իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը որպես երրորդ կողմ 2018թ.-ի Հոկտեմբերի 22-ին կնքեցին համագործակցության պայմանագիր Կոնսորցիում խտրականության և բռնության ենթարկվող տրանսգենդեր, փախստական և հաշմանդամություն ունեցող կանանց  շահերի  պաշտպանության և իրազեկման միասնական  նոր ծրագիր իրականացնելու  նպատակով։
Կողմերը Կոնսորցիումի մեջ ներդնում են իրենց մասնագիտական գիտելիքները, հմտությունները  միավորելու  կանանց 3 խոցելի խմբերին՝ նրանց օժանդակելով ձեռք բերել  աշխատաշուկա մուտք գործելու,  խտրականությունից զերծ մնալու և պաշտպանվելու հմտություններ միաժամանակ կոտրելով հասարակության կողմից  ձևավորած կարծրատիպերը տրանս, փախստական և  հաշմանդամություն ունեցող կանանց մասին սոցիալական իրազեկող արշավների միջոցով։
шаблоны для dle 11.2
2-11-2018, 13:11 / Նորություններ

Ավելացնել մեկնաբանություն

  • Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив

up