ENG
Թեժ գիծ
(+374) 77 594 584
Էլ-հասցե
rightsidengo@gmail.com
Աշխատում ենք
Երկ-ուրբ: 12։00 - 20։00

ՀԱՆՐԱՅԻՆ ԿՈՉ ՏՐԱՆՍԳԵՆԴԵՐ ԱՆՁԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ



Ք․ Երևան, ՀՀ                                                                                                                                               20 Նոյեմբեր 2018
 
Նոյեմբերի 20-ը բռնություններին զոհ դարձած տրանսգենդեր անձանց հիշատակի միջազգային օրն է եւ մենք՝ որպես տրասնգենդեր անձանց համայնքահեն կազմակերպություն հարգում եւ հիշում ենք այն տրանսգենդեր անձանց հիշատակը, ովքեր դարձել են ծաղրանքի, խտրականության եւ բռնության զոհ իրենց գենդերային ինքնության/ինքնարտահայտման պատճառով։ 
2016-2018 թթ. մենք հավաքագրել ենք տրանսգենդեր անձանց հանդեպ կատարված ատելության հիմքով հանցագործությունների 223 դեպք ՝ ներառյալ ֆիզիկական բռնության, բռնաբարության եւ առևանգման դեպքերը, որոնք կատարվել են տրանսգենդեր անձանց ընտանիքի անդամների, ազգայնական խմբերի եւ նույնիսկ հանրային պաշտոնյաների կողմից: Չնայած «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը ներկայացված դեպքերի թվին, ցավոք սրտի մենք համոզված ենք, որ Հայաստանում տրանգենդեր անձանց իրավիճակը անհանգստացնող է։ Տրանսգենդեր անձիք ենթարկվում են բռնության, խտրականության եւ ծաղրանքի հանրային կյանքի բոլոր բնագավառներում, ինչպիսիք են բժշկական հաստատությունները, պետական մարմինները, ոստիկանության բաժանմունքները, ուսումնական հաստատությունները, սպորտային եւ ժամանցային վայրերը, հանրային ծառայություններից օգտվելիս, բնակարաններ վարձելիս, նույնիսկ այսպես կոչված իրավապաշտպան ՀԿ-ներում և այլն։ 
Չնայած որոշ պետական մարմինների հետ բարեհաջող համագործակցությանը՝  գործող ՀՀ օրենսդրությունը նվաստացնող է ՀՀ տրանսգենդեր քաղաքացիների հանդեպ եւ խախտում է անձնական կյանքի եւ ֆիզիկական ու հոգևոր անձեռնմխելիության իրավունքը։ Տրանսգենդեր անձիք գենդերի իրավական ճանաչման համար ստիպված են լինում ենթարկվել տարբեր բժշկական միջամտությունների, որոնք խտրական են, ստորացուցիչ եւ անհարգալից:  
Տրանսգենդեր համայնքի եւ հայրիշխանական հասարակության միջեւ առկա սոցիալական կոնֆիլկտն առավել սրվեց հատկապես ՀՀ վարչապետի, ԱԺ փոխնախագահի և այլ պատգամավորների, այդ թվում Ոստիկանապետի և կրոնական առաջնորդների ելույթներից հետո, որոնք նպաստեցին ազգայանականների ակտիվացմանը եւ Երեւանում մի շարք հակա-ԼԳԲՏ ցույցերի իրականացմանը։ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն գտնում է, որ գալիք ընտրություններին ընտրական հաջողությունների՝ սեռական ու գենդերային փոքրամասնություններին քաղաքական թիրախ դարձնելու ռազմավարությունը չի համապատասխանում Թավշյա հեղափոխության «Սիրո և հանդուրժողականության» արժեքներին: Վերջին 2 ամսվա ընթացքում «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն աշխատել է արտակարգ իրավիճակում տրանսգենդեեր անձանց հանդեպ բռնության, ծաղրանքի, խտրականության, ատելության խոսքի եւ ատելության հիմքով հանցագործությունների կտրուկ աճին արձագանքելու համար՝ ջանք չխնայելով  համայնքի անվտանգությունը եւ հոգեբանական բարեկեցությունն ապահովելու համար:
Հիմք ընդունելով Հայաստանում տրանսգենդեր անձանց հանդեպ տիրող ներկա իրավիճակը, «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն կոչ է անում՝
Քաղաքացիական հասարակությանը՝
-լինել սոլիդար տրանսգենդեր համայնքի հետ եւ ընդգրկել տրանսգենդերների խնդիրները իրենց օրակարգում:
-բարձրացնել տրանսգենդեր անձանց հանդեպ համակարգային խնդիրներն ու իրավախախտումները։
-շարունակել ջատագովել հանուն տրանսգենդեր անձանց իրավունքների, գենդերային հավասարության եւ սոցիալական արդարության։
-նախագծել եւ իրականացնել միայն այնպիսի ծրագրեր, որոնք համապատասխանում են մարդու իրավունքների սկզբունքներին:
ԶԼՄ-ներին՝
-խուսափել սխալ եւ ապակողմնորոշող տերմինաբանության կիրառումից եւ դադարեցնել խտրականության քարոզը տրանսգենդեր մարդկանց հանդեպ:
-տրանսգենդեր անձանց վերաբերող հարցերը լուսաբանել ներառականության և զգայունության սկզբունքներից ելնելով:
-դադարել սնել թյուր նախապաշարմունքները եւ կարծրատիպերը տրասնգենդեր անձանց մասին՝ ներկայացնելով նրանց որպես հիվանդ մարդկանց, ովքեր ցանկանում են ոչնչացնել հայկական ավանդույթները եւ մշակույթը:
-հարգել տրանսգենդեր անձանց անձնական կյանքը եւ համագործակցել տրանսգենդեր անձանց հետ ՝ նրանց մասին լրատվական նյութեր պատրաստել ցանկանալիս։
Պետական մարմիններին՝
-իրականացնել համապատասխան իրավական քայլեր ապահովելու տրասնգենդեր անձանց իրավական գենդերի ճանաչումը և անվանափոխությունը ՝ հիմնվելով ինքնորոշման իրավունքի, հոգևոր եւ ֆիզիկական անձեռնմխելիության վրա՝ վերացնելով հարկադրական բժշկական միջամտությունների պահանջը։
-թարմացնել իրավահավասարության մասին օրենքի նախագիծը` ներառելով խտրականության արգելքը` պայամանավորված գենդերային ինքնությամբ եւ գենդերային ինքնարտահայտմամբ։
-օրենքով ապահովել ատելության հիմքով հանցագործություններից եւ ատելության խոսքից տրանսգենդեր անձանց պաշտպանվածությունը, վարել միջադեպերի փաստագրումը եւ ինչպես ԵԱՀԿ մասնակից այլ երկրներ ներկայացնել հաշվետվություններ։
-ՀՀ կրթական համակարգում գործող ընթացիկ ուսումնական ծրագրերը տրանսգենդեր անձանց իրավունքների տեսանկյունից դարձնել ներառական  և ուսուցանել ներառականություն, սեռականություն եւ գենդերային հիմնահարցեր:
-իրականցնել համապատասխան միջոցառումներ` տրանսգենդեր անձանց նկատմամբ կատարված բռնության, ատելության եւ խտրականության բոլոր դեպքերը արդարացիորեն ուսումնասիրելու համար։
-դադարեցնել ատելության, խտրականության եւ ծաղրանքի խրախուսանքը տրանսգենդեր անձանց հանդեպ` ԼԳԲՏ խնդիրների քաղաքականացման միջոցով:
 
Կրոնական առաջնորդներին՝
-խրախուսել սիրո, հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտի հաստատմանը` առանց որևէ գենդերային խտրականության:
-ընդունել տրանսգենդեր հավատացյալներին եկեղեցիներում եւ վերացնել բոլոր տեսակի խոչընդոտները հավատացյալների համայնքի լիարժեք անդամ լինելու համար:
-դադարեցնելու ատելության խոսքերը եւ կոչերը տրանսգենդեր անձանց հանդեպ, ինչը անկասկած հակասում է ցանկացած կրոնական արժեքներին:

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հիշեցնում է, որ բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ ապրել բռնությունից, հալածանքներից, խտրականությունից եւ խարանից զերծ: Մարդկանց իրավունքները պաշտպանելու եւ գենդերային հավասարության ապահովման ձախողումը ժողովրդավարության զարգացման ճանապարհին մեծ խոչընդոտ է եւ վնասում է Հայաստանի հեղինակությանը որպես մի երկրի, որը փաստացի վերջերս ընտրել էր սերն ու համերաշխությունը:
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ը վերահաստատում է հանուն հավասարության իր որդեգրած արժեքներն ու ռազմավարությունը եւ շարունակելու է ջանք չխնայել Հայաստանում տերանսգենդեր անձանց իրավահավասարության հաստատման համար:
шаблоны для dle 11.2
19-11-2018, 15:29 / Նորություններ

Ավելացնել մեկնաբանություն

  • Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив

up