ENG
Թեժ գիծ
(+374) 77 594 584
Էլ-հասցե
rightsidengo@gmail.com
Աշխատում ենք
Երկ-ուրբ: 12։00 - 20։00

Հանրային Հայտարարություն ՁԻԱՀ-ի համաշխարհային օրվա կապակցությամբ


1988 թվականից դեկտեմբերի 1-ը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օր: 2018 թվականը  հիշարժան տարի է, որը նշվում է որպես ՁԻԱՀ-ի դեմ պայքարի 30-ամյակ, որը սկսվել է 1980-ական թվականների քարոզարշավով, իսկ այս տարվա կարգախոսն է «Ճանաչիր կարգավիճակդ»:

Ցավոք տրանսգենդեր անձանց համար Հայաստանում կան ՄԻԱՎ-ի թեստավորման բազմաթիվ խոչընդոտներ: Բժշակական հիմնարկներում խտրականությունը և խարանը դեռևս հանդիսանում են մեծագույն խոչընդոտները տրասնգենդեր անձանց ՄԻԱՎ-ի նկատմամբ կամավոր խորհրդատվություն և հետազոտություն անցնելուն: Հարկ ենք համարում նաև հիշեցնել, որ պետական ֆինանսավորման պակասի պատճառով, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին առնչվող ծրագրերի մեծ մասը ցայսօր ֆինանսավորվում է օտարերկրյա դրամաշնորհներով։

Հայաստանում տրանսգենդեր անձանց խոցելիությունն ավելանում է մի քանի գործոնով, որոնից մեկը սեքս աշխատանքի մեջ ներգրավվածություն է: ՄԻԱՎ վարակի բարձրացմանը նպաստող մեկ այլ խնդիր է տրանսգենդեր անձանց սեքս միգրացիան: Այն փաստը, որ չնայած տրանսգենդեր անձիք ՄԻԱՎ-ի նկատմամբ ամենաբարձր ռիսկի տակ են գտնվում, ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի մեջ տրանսգենդեր անձիք ներառված չեն որպես խոցելի խումբ:

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դիմում է

պետական մարմիններին`

վերանայել և թարմացնել բժշկական ոլորտին առընչվող ընթացիկ կրթական ծրագրերը՝ ներառելով այնտեղ տրանսգենդեր անձանց խնդիրների վերաբերյալ համապատասխան և ընդգրկուն տեղեկատվություն:

ապահովել բժշկական անձնակազմի համար վերապատրաստման դասընթացներ՝ առողջապահական ծառայությունների մատչելիության ընդլայնման նպատակով,

բժշկական հաստատությունների մակարդակով ընդունել վարքագծի կանոնանագրքեր՝ ներառելով տրանսգենդեր անձնանց նկատմամբ խտրականության բացառումը,

ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ազգային ծրագրում և ներառել տրանսգենդեր անձանց որպես խոցելի խումբ։

քաղաքացիական հասարակությանը՝

շարունակել ուսումնասիրել տրանսգենդեր անձանց կարիքներն ու խնդիրները առողջապահության ոլորտում և համապատասխանորեն արձագանքել խնդիրներին։

Տրանսգենդեր համայնքի կարիքների հիման վրա շարունակել մշակել առողջապահական ծրագրեր` մատչելի դարձնելով սեռական առողջության ոլորտում տրամադրվող ծառայությունները տրանսգենդեր անձանց համար


шаблоны для dle 11.2
1-12-2018, 17:27 / Նորություններ

Ավելացնել մեկնաբանություն

  • Кликните на изображение чтобы обновить код, если он неразборчив

up