2017 թվականի սեպտեմբերի 28ից մինչև հոկտեմբերի 1ը ՝ ՛՛ Իրավունքի Կողմ ՛՛ իրավապաշտպան հասարակական կազմակերպության արտաքին կապերի և հաղորդակցության մասնագետ Վրեժ Վարժապետյանը մեկնեց Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ , որպեսզի ներկայացնի ՛՛ Իրավունքի Կողմ ՛՛ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը ԻԳԼՅՕ ( International Lesbian Gay Bisexual Transgender Queer and Intersex Youth & Student Organization ) կազմակերպության անդամների տարեկան ժողովին ՛՛ Իրավունքի Կողմ ՛՛ իրավապաշտպան հասարակական կազմակերպության առաքելությունն է ձևավորել իրավահավասար հասարակություն և ուժեղ տրանս համայնք ՝ տրամադրելով առողջապահական , կրթական , սոցիալ – հոգեբանական և իրավաբանական ծառայություններ տրանս համայնքին ՝ բարձրացնելով համայնքի տեսանելիությունը հասարակության մեջ։

Կիսելով ԻԳԼՅՕ-ի գաղափարներն ու առաքելությունը ՛՛ Իրավունքի Կողմ ՛՛ իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Վրեժ Վարժապետյանը ներկայացրեց երիտասարդ տրանս անձանց խնդիրները Հայաստանի հանրապետությունում։ Հպարտորեն տեղեկացնում ենք Ձեզ , որ 2017 թվականի ԻԳԼՅՕ կազմակերպության կազմակերպության անդամների տարեկան ժողովին ՛՛ Իրավունքի Կողմ ՛՛ իրավապաշտպան հասարակական կազմակերպության անդամակցությունը հաստատվեց ընդհանուր անդամների քվերակության շնորհիվ։ ԻԳԼՅՕ կազմակերպությանը, որը միավորում է Եվրոպայում մոտ 100 երիտասարդ գեյ, լեսբուհի, երկսեռական, քուիր, տրանսգենդեր և ինտերսեքս կազմակերպությունների, Իրավունքի Կողմ ՛՛ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը միացավ որպես թվով երկրորդ անդամ ՀԿ։