«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը վեց տրանսգենդեր քաղաքացիների աջակցել է անվանափոխություն իրականացնելու համար։ Նշված քաղաքացիների անվանափոխության համար կազմակերպությունը իրականացրել է ներկայացուցչություն, հավաքագրել է համապատասխան փաստաթղթերը և դրանք ներկայացրել է պետական իրավասու մարմիններին։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կազմակերպությունը շարունակելու է աջակցել տրանսգենդեր քաղաքացիներին անվանափոխության համար՝ անհրաժեշտություն առաջացավ փորձել գործնականում փոփոխություններ իրականացնել։

            2017 թվականի հուլիսի 25-ին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ գրություն էր ուղարկել ՀՀ Արդարադատության նախարարության՝ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետ՝ Անի Մխիթարյանին։ Թիվ 08/17 գրության նպատակն էր ճշտել՝ գործում է արդյո՞ք անվանափոխության համար 3 վկա ներկայացնելու սկզբունքը, թե ոչ։ Հարցմանը ի պատասխան 03․08․2017թ․ ստացել ենք գրություն, որտեղ նշված է․ «․․․ Անձի փաստացի այլ անուն կրելու հանգամանքը նախկինում ըստ ձևավորված վարչարարության հիմնավորվում էր ՔԿԳԱ մարմնում առնվազն երեք անձանց կողմից վկայություն – հայտարարությամբ։ Հաշվի առնելով քաղաքացիների սպասարկման ոլորտում իրականացվող բարեփոխումները, վարչարարության պարզեցմանը ուղղված քաղաքականությունը՝ սույն թվականի մայիսի 22-ից ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետի շրջաբերականով ՔԿԱԳ մարմիններին հանձնարարվել է վերը նշված գործերում որպես դիմողի խնդրանքը հիմնավորող փաստաթուղթը ընդունել միայն վերջինիս դիմումը»։

           Նշված գրությունից հետևում է, որ անվանափոխության գործընթացում կատարվել է փոփոխություն՝ երեք վկա ներկայացնելու սկզբունքը այլևս չի գործում, անվանափոխություն իրականացնելու համար բավարար է միայն քաղաքացու դիմումը։

           «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը բարձր է գնահատում ՀՀ Արդարադատության նախարարության իրականացրած փոփոխությունները, որոնք հնարավոր են դարձել «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպություն և ՀՀ Արդարադատության նախարարության հետ սերտ համագործակցության շնորհիվ։ Այս փոփոխությունը անհամեմատորեն հեշտացնում է տրանսգենդեր անձանց անվանափոխության գործընթացը։