Սույն թվականի օգոստոսի 27-ից 30-ը «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը նախաձեռնեց Հայաստանում առաջին տրանս* ճամբարը։ Ճամբարին մասնակցում էին տրանս* անձիք, և տրանս* ակտիվիստներ։ Ճամբարի նպատակն էր խթանել մարդու  իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարության կառուցումը ՀՀ-ում՝ տրանս համայնքի համախմբման և կարողությունների զարգացման միջոցով։ Ճամբարի ընթացքում քննարկվեցին տրանս* համայնքին անհրաժեշտ և շատ կարևոր թեմաներ, ինչպիսիք էին, հորմոնոթերապիան և սեռափոխության ընթացքը, որը վարեց «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը, սեռականությունը և գենդերը, որը վարեց ՀԿ-ի ծրագրերի և քաղաքականության ղեկավար Աշոտ Գևորգյանը,   մասնակիցները խաղացին դատախաղ, որը վարեց ՀԿ-ի իրավաբան Անի Վարդանյանը, խոսվեց նաև մարդու իրավունքներից և այլ թեմաներից։ Ըստ ճամբարի մասնակիցների այն ընթացել է ընկերական միջավայրում, ոչ պաշտոնական ձևաչափով, ինչը նպաստել է ճամբարի կայացման հարցում։ Այս ճամբարը նպաստեց համայնքի համախմբմանը, ներքին տրանսոֆոբիայի վերացմանը և բարձրացրեց տրանս* համայնքի տեսանելիությունը և իրազեկվածությունը, և անգամ մասնակիցներից ոմանք ձեռփազատվեցին իրենց սեփական տրանսոֆոբիայից։ Այս ճամբարը հարթակ էր, որտեղ բարձրացվեցին տրանս* համայնքի խնդիրները, և քննարկվեցին այդ խնդիրների հետագա լուծումները։ Կրթական ճամբար տրանս* անձանց համար, Հայաստանում կազմակերպվում էր առաջին անգամ, մասնակիցները ցանկություն հայտնեցին, որ այսպիսի միջոցառումները կրեն շարունակական բնույթ, և որ սա չլինի վերջին ճամբարը, տրանս* անձանց համար։

Առանձնահատուկ շնորհակալություն մեր դոնոր կազմակերպությանը՝ “European Endowment for Democracy” (EED), նրանց ֆինանսական աջակցության շնորհիվ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կարողացավ կազմակերպել այս ճամբարը, որը նպաստեց տրանս* համայնքի կարողությունների զարգացմանը։