2017 հուլիսի 3-ին հարձակում է տեղի ունեցել «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության վրա:

Մի կին, հրելով գրասենյակի դուռը, ապօրինաբար մուտք է գործել գրասենյակ, և ներկայանալով որպես Երևանի քաղաքապետարանի աշխատակից, կազմակերպության նախագահ Լ. Մարտիրոսյան ից պահանջել է ներկայացնել ՀԿ-ի վերաբերյալ փաստաթղթեր: Լ. Մարտիրոսյանը ներկայացրել է վարձակալության վերաբերյալ կնքված պայմանագիրը, որի ընթացքում նշված կինը Լ. Մարտիրոսյանին հայտնել է, որ  վերջինս հավաքի իր«փասափուսեն»և հեռանա գրասենյակից, հակառակ դեպքում նա փակել կտա գրասենյակը: Հարձակման ընթացքում անհայտ տղամարդ գրասենյակի շքամուտքում քաշքշել է կազմակերպության շահառուներին, ծեծի է ենթարկել կազմակերպության շահառուին, ինպես նաև վիճաբանության ժամանակ հարվածել է կազմակերպության նախագահ Լ. Մարտիրոսյանին:
Նույն օրը Լ. Մարտիրոսյանը դիմել է ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժին՝ խնդրանքով հարուցել քրեական գործ:
Կինը, ով ներկայացել էր քաղաքապետարանի աշխատակից, հանդիսանում է Հայաստանի Հանրապետական Կուսակցության (ՀՀԿ) Երևան քաղաքի ավագանու անդամ Նաիրա Նահապետյանը՝ https://www.yerevan.am/am/alderman-staff/ :

Երևան քաղաքի ավագանու անդամ Ն. Նահապետյանի կողմից իր պաշտոնի չարաշահման հետևանքով ստեղծված միջադեպից՝
– կազմակերպության շահառուն ստացել է մարմնական վնասվածք,
– կազմակերպության նախագահին պատճառվել է հոգեբանական ճնշում,
– խախտվել է սեփականության իրավունքը,
– խախտվել է կազմակերպության աշխատանքի բնականոն ընթացքը:

Նշված միջադեպից հետևում է, որ ՀՀ-ում այնպիսի պայմաններ է ստեղծված որոշ «պաշտոնյա» համարող անձանց համար, ովքեր չարաշահելով իրենց պաշտոնը, կարող են ապօրինի մուտք գործել ուրիշի մասնավոր տարածք և սպառնալիքներ հնչեցնեն:
Պաշտոնյայի կողմից դրսևորած նման վարքագիծը անընդունելի և դատապարտելի է, չի կարելի թույլ տալ, որ նման վարքագիծ դրսևորած անձիք զբաղեցնեն պետական պաշտոններ, որոնց շրջանակներում կարող են որոշումներ կայացնել ՀՀ քաղաքացիների անունից:

Հայտարարում ենք, որ Իրավունքի կողմ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դատապարտում է պետական պաշտոն զբաղեցրած Նաիրա Նահապետյանի նման վարքագիծը և միևնույն ժամանակ պահանջում է իրավապահ մարմիններից պատասխանատվության ենթարկել վերջինիս և այն տղամարդուն ով ծեծի է ենթարկել կազմակերպության շահառուին:

Հայտարարում ենք, որ Իրավունքի կողմ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը դատապարտում է պետական պաշտոն զբաղեցրած Նաիրա Նահապետյանի նման վարքագիծը և միևնույն ժամանակ պահանջում է իրավապահ մարմիններից պատասխանատվության ենթարկել վերջինիս և այն տղամարդուն ով ծեծի է ենթարկել կազմակերպության շահառուին: