2017 օգոստոսի 22-ին «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հյուրընկալեց «Իրավունքի Սենսիբիլիզացիա» թեմայով դասընթացի մասնակիցներին՝ Բելոռուսից, Ղրղզստանից, Վրաստանից և Մակեդոնիայի Հանրապետությունից։ «Իրավունքի Սենսիբիլիզացիա» թեմայով դասընթացը կազմակերպվել է Տղամարդկանց Առողջության Եվրասիական կոալիցիայի (ECOM) կողմից։ Այցի ընթացքում մասնակիցները ծանոթացան «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գործունեությանը և Հայաստանում տրանս համայնքի խնդիրներին։ ՀԿ-ի նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը ներկայացրեց մասնակիցներին «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համայնքային կենտրոնը և ծրագրերը։ Այցի շրջանակներում մասնակիցները ծանոթացան նաև Հայաստանում տրանս ակտիվիստների հետ և իրականացրեցին փորձի փոխանակում։ Մասնակիցները իրենց շնորհակալությունը հայտնեցին «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը, այս այցը կազմակերպելու և նախաձեռնելու համար։

          Նշենք նաև, որ այս դասընթացին մասնակցում էին «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության ներկայացուցիչները՝ Մաքս Վարժապետյանը և Էլլա Մարտիրոսյանը։