Սույն թվականի սեպտեմբերի 14ից 15ը ՛՛ Իրավունքի Կողմ ՛՛ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը կազմակերպեց աշխատաժողով պետական պաշտոնյաների և տրանսգենդեր անձանց հետ Երևանից դուրս , հանգստյան տներից մեկում։ Մասնակիցները 14ն էին։

 

Հանդիպման նպատակն էր ՝ քննարկել տրանս անձանց խնդիրներն ու կարիքները Հայաստանի Հանրապետությունում ՝ մասնավորապես բժշկական և ուսումնական հաստատություններում , ոստիկանությունում և այլն ։ Հանդիպումը տեղի ունեցավ դեմ առ դեմ այնպիսի ներկայացուցիչների հետ , ինչպիսիք են – առողջապահության նախարարությունը , սոց նախարարության աշխատակիցները , բժիշկները , կուսակցության ներկայացուցիչները և ոստիկանության աշխատակիցները։

 

Քննարկվեցին թեմաներ , օրինակ ՝ տրանսգենդեր անձանց իրավական խնդիրներն ու կարիքները , հորմոնոթերապիայի և սեռափոխության բժշկական ու իրավական ասպեկտները, առողջապահական ծառայությունների հասանելիությունը , խտրականության և բռնության նվազեցումը։

 

Տրանս համայնքը հայտնեց իր ցանկությունը մասնակցելու նմանատիպ հարցերի լուծման և ներգրավվելու մասին պատրաստակամությանը։ Համայնքի ներկայացուցիչները կիսվեցին իրենց անձնական պատմություններով , որ Հայաստանի Հանրապետությունում տրանսգենդեր անձանց նկատմամբ ավելի շատ խտրականություն է ցուցաբերվում թե ՛ իրավական դաշտում , թե ՛ բուժ․ հաստատություններում և թե՛ գործի տեղավորվելիս։

 

Սեքսոլոգ Անդրանիկ Ղարիբյանն ով հրավիրված էր մասնակցելու աշխատաժողովին , հայտնեց իր պատրաստակամությունը օգնելու համայնքին , որպեսզի նվազեցվի խարանն ու բռնությունը բուժ․ հաստատություններում ։ Նա նույնպես կիսվեց իր աշխատանքային փորձով։ Մարինե Ասրյանը , ով ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնից էր , նույնպես իր աջակցությունը հայտնեց համայնքին։ Համայնքը իր հարցերը ուղղեց Մարինեին և միասին որոշվեց , որ ՛՛ Իրավունքի Կողմ ՛՛ Հասարակական Կազմակերպությունը համագործակցելով ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի հետ կմշակի ուղեգրեր անվճար ՄԻԱՎ-ի հետազոտման ուղղորդելու համար։ Սոց․նախարարության ներկայացուցչին ուղղված , համայնքը հարց բարձրացրեց,որ տրանս անձինք ենթարկվում են խտրականության աշխատանքի տեղավորվելիս։

 

Աշխատաժողովի մասնակիցները իրենց շնորհակալություն են հայտնել ՛՛ Իրավունքի Կողմ ՛՛ իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը այն առիթով , որ սա միակ դեմ առ դեմ հանդիպումն էր կազմակերպված տրանս համայնքի և պետական պաշտոնյաների հետ միասին։ Համայնքի ներկայացուցիչները որոշեցին , որ Երևան գալուն պես կգնան

 

տարբեր նախարարություններ ներկայացնելու իրենց խնդիրները , որպեսզի դրանց համատեղ ջանքերով լուծում տրվի։ ՛՛ Իրավունքի Կողմ ՛՛ Իրավապաշտպան Հասարակական Կազմակերպությունն իր շնորհակալությունն է հայտնում European Endowment for Democracy-ին , առանց որի ֆինանսական աջակցության աշխատաժողովը տեղի չէր ունենա