Հպարտորեն տեղեկացնում ենք ձեզ , որ սեպտեմբերի 20ից ՛՛ Իրավունքի Կողմ ՛՛ Իրավապաշտպան Հասարակական Կազմակերպությունը մեկնարկեց դիմահարդարման և կարուձևի դասընթացները։ ՛՛ Իրավունքի Կողմ ՛՛ Իրավապաշտպան Հասարակական Կազմակերպտության գրասենյակում արդեն իսկ տեղադրվել են կարուձևի և դիմահարդարման համար անհրաժեշտ կահավորանքն ու պարագաները , որը տեղի չէր ունենա առանց European Endowment for Democracy կազմակերպության ֆինանսանսական աջակցության շնորհիվ։ Դասընթացների նպատակն է սովորեցնել դիմահարդարման և դերձակության հմտություններին տրանս համայնքին։ Դասընթացի ընթացքում կազմակերպությունը կկապնվի գործատուների հետ և կփորձի աշխատանքով ահապահովել դասընթացների մասնակիցներին։Դասընթացները կվարեն հմուտ մասնագետները, և դասընթացների ավարտին մասնակիցներին կտրամադրվեն վկայականներ։ Սիրով հրավիրում ենք բոլորիդ մեր համայնքային կենտրոն մասնակցելու և անձամբ տեսնելու դասընթացների ընթացքը։