2017 հուլիսի 26-ին «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական («Իրավունքի կողմ» ԻՀԿ) կազմակերպությանը ծանուցվեց քննիչի 19․09․2017թ․ կայացված որոշումը։ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ՝ Վ․ Սարգսյանի 19․09․2017թ․ որոշմամբ կարճվել է թիվ 14857617 քրեական գործի վարույթը՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Չնայած գործով վկաների ցուցմունքների և գրասենյակի տեսաձայանգրող սարքերի կողմից որոշ փաստերի տեսաձայանգրությունների դատաբժշկի կողմից տված եզրակացության, համաձայն որի կազմակերպության շահառուի ձախ ձեռքի հինգերորդ մատը կոտրված է, այնուամենայնիվ քննիչը որոշում է կայացրել քրեական գործի վարույթը կարճել։

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության աջակցությամբ կազմակերպության շահառուն բողոքարկելու է քննիչի  19․09․2017թ․ որոշումը ըստ վերադասության՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազին։    

Հիշեցնենք, որ թիվ 14857617 քրեական գործը հարուցվել էր «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի շահառուին  Երևանի ավագանու անդամ Ն․ Նահապետյանի ամուսնու՝ Ա․ Աղաբաբյանի կողմից միջին ծանրության մարմնական վնասվածք հասցնելու փաստի առթիվ։

 Իսկ Երևանի ավագանու անդամ Ն․ Նահապետյանի կողմից  «Իրավունքի կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության գրասենյակ ապօրինի մուտք  գործելու, կազմակերպության գործունեության վերաբերյալ փաստաթղթեր պահանջելու և կազմակերպության գործունեությանը անհարկի միջամտելու և խոչընդոտելու համար «Իրավունքի կողմ» ԻՀԿ պատրաստվում է դիմել դատարան՝ Ն․ Նահապետյանի գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով։