Home / Project / «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իրականացնում է ԹԵԺ ԳԻԾ ծառայությունը

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը իրականացնում է ԹԵԺ ԳԻԾ ծառայությունը

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը «Բաց հասարակություն հիմանդրամներ – Հայաստան»-ի աջակցությամբ, 2018թ-ի հունվարի 10-ից սկսում է իրականացնել իրավական աջակցության համար թեժ գիծ ծառայության տրամադրումը։

Բոլոր անձիք, ովքեր իրենց սեռականության պատճառով կբախվեն իրավական խնդիրների, այժմ կունենան իրավական աջակցության կամ ներկայացուցչության հնարավորություն, որը կարող են ստանալ զանգահարելով 077 594 584 կամ 043 30 30 99 հեռախոսահամարներով,  messenger (https://www.facebook.com/profile.php?id=100023882203561) կամ skype (Right Side NGO Hotline Service) ծրագրերի միջոցով։ 

Հաշվի առնելով Իրավունքի Կողմ Իրավապաշտպան ՀԿ զբաղվածությունը՝ ներկայումս իրավական ներկայացուցչությունը հասանելի կլինի  բոլոր պետական մարմինների հետ իրավական խնդիրներ ունենալու դեպքում  ներառյալ Ոստիկանություն, նախարարություններ, դատարաններ և այլն, իսկ իրավական խորհրդատվություն կտրվի բոլորին։ Ծառայությունները կմատուցվեն անվճար, իսկ անհրաժեշտության դեպքում, դեպքերը նաև անվճար կվիճարկվեն դատարանում։ 

Իրավունքի Կողմ Իրավապաշտպան ՀԿ-ն լինելով տրանս համայանքահեն կազմակերպություն՝ կարևորում է տրանս անձանց իրավական պաշտպանվածությունն ու անվտանգությունը, և նոր սկսված տարում շարունակելու է բարելավել տրամադրված ծառայությունների որակը և ավելացնել դրանց թիվը։