Home / Project / Օրվա շրջանակներում մենք կազմակերպեցինք հանրային միջոցառում տրանս սեքս աշխատողների տեսանելիությունը բարձրացնելու համար

Օրվա շրջանակներում մենք կազմակերպեցինք հանրային միջոցառում տրանս սեքս աշխատողների տեսանելիությունը բարձրացնելու համար

Դեկտեմբերի 17ը, նշվում է որպես սեքս աշխատողների նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային օր
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, լինելով տրանս համայնքահեն կազմակերպություն, հայտնում է իր սոլիդարությունը բոլոր սեքս աշխատողների նկատմամբ, և ևս մեկ անգամ վերահաստատում է, որ ՀԿ-ն իր պարտքն է համարում իրազեկել և պայքարել սեքս աշխատողների նկատմամբ բռնության դեմ։

Օրվա շրջանակներում մենք կազմակերպեցինք հանրային միջոցառում տրանս սեքս աշխատողների տեսանելիությունը բարձրացնելու համար։ 


Համայնքի այն ներկայացուցիչները, ովքեր ներգրավված էին 
 «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության   կար ու ձևի դասընթացներին, նախապես կարել էին պայուսակներ, որոնց վրա գունաներկել էին կարմիր անձրևանոց և սեքս աշխատողների նկատմամբ բռնության դեմ կոչեր։
Կարմիր անձրևանոցը միջազգայնորեն ընդունված է համարել որպես սեքս աշխատողների իրավունքների պայքարի համար խորհրդանիշ։ 
 
«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը     հիմնադրման օրվանից ի վեր փորձում է վեր հանել և լուծումներ տալ սեքս աշխատողների՝ հատկապես տրանս սեքս աշխատողների խնդիրներին և մենք հպարտորեն ներկայացնում ենք, որ սեքս աշխատողները ՀԿ-ում ներգրավված են ոչ միայն որպես շահառու, այլ նաև որպես կամավորներ, վճարովի աշխատակիցներ, ինչպես նաև ՀԿ-ի խորհուրդը մեծամասամբ կազմված է երիտասարդ սեքս աշխատողներից։
 Մենք կոչ ենք անում ՝ դադարեցնել բռնությունը  սեքս աշխատող անձանց նկատմամբ։
#Sexworkiswork
#StopViolenceAgainstSexWorkers
#EED
#TGEU
#TransEquality