2017 թվականի օգոստոսի 3-ին, «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ՝ «Սեռականության և գենդերի տարիքային առանձնահատկությունները» թեմայով սեմինար, քննարկում, որը վարեց հատուկ հրավիրված փորձագետ, «Alliance for Public Health» կազմակերպության ծրագրի տնօրեն ՝ Բադալյան Կարենը։

           Սեմինարի նպատակն էր տեղեկացնել տրանս անձանց ներկայցուցիչներին սեռականության և գենդերի տարիքային առանձնահատկությունների մասին, օրինակ , թե ինչպե՞ս է դրսևորվում գենդերը տարբեր տարիքային փուլերում, գենդերների տարբերությունը տարբեր տարիքային ժամանակահատվածներում, գենդերի և սեռականության պահելաձևի փոփոխությունը տարբեր տարիքներում։ Սա առաջին համագործակցությունն էր «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան կազմակերպության և «Alliance for Public Health» կազմակերպության միջև։
Ընթացքում սեմինարի մասնակիցներին նույնպես տրվեց հնարավորություն կիսվելու իրենց անձնական փորձի մասին , պատմելու պատմություններ և կիսվել իրենց սեփական կարծիքներով :

 ՛՛ Երբեք չէի պատկերացնի,որ կարող է լինել այսպիսի գիտություն․Կարեն Բադալյանի այս դասընթացը իրոք ինձ օգնեց , որպեսզի ես կարողանամ հետագայում թե՛ ինքս ինձ հասկանամ , թե՛ կարողանամ ավելի հմտորեն մոտենալ իմ կյանքում կատարվածին ՛՛
Ասաց մասնակիցներից մեկը։

            Նշենք նաև որ ձմռանը իրականցվող տրանս ճամբարին հատուկ հրավիրված հյուրերից մեկը կլինի Կարեն Բադալյանը։