Home / Project / Տեղի ունեցավ դիմահարդարման և կար ու ձևի դասընթացները հաջողությամբ ավարտած անձանց վկայականների հանձնման արարողությունը։

Տեղի ունեցավ դիմահարդարման և կար ու ձևի դասընթացները հաջողությամբ ավարտած անձանց վկայականների հանձնման արարողությունը։

Դեկտեմբերի 22ին «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության համայնքային կենտրոնում տեղի ունեցավ դիմահարդարման և կար ու ձևի դասընթացները հաջողությամբ ավարտած անձանց վկայականների հանձնման արարողությունը։

«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն արդեն երեք ամիս է ինչ «Ժողովրդավարության Եվրոպական Հիմնադրամ»-ի աջակցությամբ մեկնարկել է ծրագիր, որի նպատակն է սովորեցնել դիմահարդարման և դերձակության հմտությունները տրանս համայնքին։ Կազմակերպությունը նաև կկապնվի գործատուների հետ և կփորձի աշխատանքով ապահովել դասընթացների մասնակիցներին։
Մասնակիցներն ունեն դիմահարդարման հմտություններ և ինքնուրույն արդեն կարող են կարել հագուստ։
Հատկանշական է, որ արարողության ընթացքում մասնակիցները կրում էին իրենց իսկ կարված զգեստները։
Մասնակիցներին կազմակերպության կողմից տրվեցին մասնագիտացման վկայականներ և նվերներ։

Դասընթացները վարում են հմուտ մասնագետներ Մոնիկա Սարկիսյանն ու Ագնես Մալխասյանը՝ ցուցաբերելով յուրահատուկ մոտեցում աշակերտներին։