«Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրավիրում է իրավաբանական անձանց ներկայացնել գնային առաջարկ «շահերի պաշտպանության և ռազմավարական պլանավորում» թեմայով աշխատաժողով իրականացնելու համար։ Աշխատաժողովն իրականացվում է «Տղամարդկանց առողջության եվրասիական կոալիցիայի» կողմից ֆինանսավորվող «Տրանսգենդեր անձանց առողջապահության և իրավական պաշտպանվածության ծառայությունների մատչելիության բարձրացում» ծարգրի շրջանակներում։

Ծառայությունները պետք է տրամադրված լինեն 2017 թվականի Դեկտեմբերի 23-ից 25-ը 12 անձանց համար հետևյալ ժամանակացույցով

 

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25
ժամանում հյուրանոց ժամը 10։00

ճաշի ընդմիջում,

2 անգամ սուրճի ընդմիջում,

ընթրիք 

նախաճաշ,

2 անգամ սուրճի ընդմիջում,

ճաշ ընդմիջում,

ընթրիք 

նախաճաշ,

1 անգամ սուրճի ընդմիջում,

ճաշ ընդմիջում,

մեկնում հյուրանոցից ժամը 17:00 

 

Իրավաբանական անձը պետք է ունենա վերջին երկու տարվա ընթացքում նմանատիպ ծառայություններ մատուցելու առնվազն 3 փորձ։

Ստորագրված և կնքված գնային առաջարկները պետք է ներկայացվեն էլ-փոսով rightsidengo@gmail.com-ին, թեմայի դաշտում նշելով RSSAPW–2017/11/1 մինչ 10122017թ ժամը 23։59 Երևանի ժամանակով։

Առաջարկների ուսումնասիրությունը տեղի կունենա 2017թ. Դեկտեմբերի 15-ին, ժամը 15:00 «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության» գրասենյակում։ Ընտրությունը կկատարվի ըստ «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության քաղաքականություններին և ընթացակարգերին համապատասխան։ Որոշում կայացնելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությանը կկապնվի հաղթող իրավաբանական անձի հետ՝ պայմանագիր կնքելու առաջարկով։

Գնային առաջակում պետք է լրացնել բաց թողնված դաշտերը ՀՀ դրամով։ Թերի լրացված, պահանջվող պայմաններին չհամապատասխանող կամ ժամկետից ուշ ներկայացված գնային առաջարկները կմերժվեն:

Ներբեռնել օրինակը լրացնել