Պայմաններ և դրույթներ

Պայմաններ և դրույթներ

Սույն պայմանները եւ դրույթները իրավաբանորեն պարտադիր համաձայնագիր են «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպության եւ կայքի օգտատերերի միջեւ։ Կայքը ստեղծվել է՝ տրամադրելու կազմակերպության  ծրագրերի, ծառայությունների մասին տեղեկատվություն, ինչպես նաեւ նպաստելու իրազեկվածության բարձրացմանը եւ ֆինանսական միջոցների հավաքագրմանը կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի համար։
Կայք մուտք գործելով կամ այն օգտագործելով՝ դուք ընդունում եք սույն պայմանները եւ դրույթները: «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն իրավունք է վերապահում ձեռնարկել օրենքով սահմանված բոլոր միջոցները սույն պայմանների ցանկացած խախտման դեպքում, ներառյալ կայքի անվանման, ապրանքային նշանի եւ բովանդակության ոչ թույլատրելի օգտագործման դեպքում:

 

Ֆիրմային Անվանում, Ապրանքային Նշան եւ Սեփականություն

«Իրավունքի Կողմ» անվանումը, դրա հապավումները, ինչպես նաեւ Կայքում տեղադրված ապրանքային նշանը հանդիսանում են կազմակերպության բացառիկ սեփականությունը եւ պաշտպանված են ՀՀ եւ միջազգային օրենքներով։ 
Նրանց չարտոնված օգտագործումը խստիվ արգելվում է, եւ դրանք չեն կարող պատճենվել, վերարտադրվել կամ օգտագործվել առանց կազմակերպության նախնական գրավոր թույլտվության:Կայքը հանդիսանում է «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի բացառիկ սեփականությունը։ Կայքում պարունակվող բոլոր տեղեկատվության եւ այլ նյութերի նկատմամբ իրավունքները պատկանում են կազմակերպությանը կամ նրա համապատասխան իրավատերերին։ Բոլոր հեղինակային իրավունքները, 
ապրանքային նշանները, արտոնագրերը եւ մտավոր սեփականության այլ իրավունքները «Իրավունքի Կողմ»-ՀԿ ին են պատկանում եւ չեն կարող օգտագործվել առանց իրավատերերի հստակ գրավոր թույլտվության:

 

Օգտագործման Սահմանափակում

Կայքը կամ նրա բովանդակությունը օգտագործելիս օգտատերը չի ձեռք բերում սեփականության իրավունքներ։ Կայքի բովանդակությունը չարտոնված կերպով պատճենելը, տարածելը, հրապարակելը կամ փոխանցելը արգելվում է, բացառությամբ այն դեպքերի, որոնք հստակ նշված են սույն պայմաններում։

 

Նվիրատվություններ Կայքի Միջոցով

Եթե ցանկանում եք աջակցել «Իրավունքի Կողմ» ՀԿ-ի գործունեությանը, կարող եք նվիրատվություն կատարել կայքի միջոցով՝ ընտրելով հետեւյալ ուղղություններից որեւէ մեկը՝

●Նվիրաբերել գումար
●Աջակցել ծրագրերին

Նվիրատվությունը կարող եք իրականացնել թե՛ որպես գրանցված օգտատեր, թե՛ անանուն:

Կիսվել